Անհրաժեշտ է.
8 պճեղ սխտոր
8 կիտրոն
կոճապղպեղի արմատ՝ 4-5 սմ
4լ ջուր
Պատրաստման եղանակ.
Սկզբում մաքրել և լվանալ կոճապղպեղը: Հետո նույնն անել սխտորի հետ: Երկու բաղադրիչներն էլ մանր կտրատել: Ավելացնել կիտրոնը և բլենդերի միջոցով մանրացնել բոլոր բաղադրիչները:
Մանրացրած զանգվածը լցնել կաթսայի մեջ և ջուր լցնել: Դնել միջին կրակի վրա և սպասել, որ
եռա: Հանել կրակից և թողնել, որ սառի: Խառնուրդը լցնել ապակե բանկայի մեջ: Օգտագործեք այս ըմպելիքից 1 բաժակ՝ ուտելուց առնվազն 2 ժամ առաջ: Որոշ ժամանակ անց կնկատեք զարմանալի փոփոխություններ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։