Սրոհունդը բուժում է մի շարք հիվանդությունը

Սրոհունդը բազմամյա բույս ​​է, որը վաղուց օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ: Այն հրաշալի միջոց է մի շարք հիվանդությունների բուժման համար:

Սրոհունդի բուժիչ հատկությունները

Սրոհունդը պարունակում է է եթերային յուղեր, հիպերիցին, ֆլավոնոիդներ, մեծ թվով խեժ, սապոնին, կարոտին, ալկալոիդներ, P, PP եւ C վիտամիններ, ինչպես նաեւ նիկոտինային թթու: Ու չնայած այսքան հարուստ բաղադրությանը, այն բացարձակ թունավոր չէ: Հակաբորբոքային, տտիպ, հակաբակտերիալ, արյնահոսությունը դադարեցնող, ցավազրկող, սպազմը հանգստացնող, միզամուղ, ախտահանիչ խոտաույս է, հրաշալի ճիճվաթափող միջոց:Խթանում է ախորժակը, ակտիվացնում յուրացման պրոցեսը, կարգավորում է նյութափոխանակությունը, լավացնում սրտամկանի աշխատանքը:

Բժշկության մեջ գործածվում է երիկամների եւ լյարդի, , աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում, ինչպես նաեւ արտաքին վերքերի ապաքինման համար: Սրոհունդի թուրմն օգտագործվում է էնդոկարդիտի, աթերոսկլերոզի, լեղապարկի քարերի, խոլեցիստիտի , պրոստատիտի, ցիստիտի, մաստոպատիայի ժամանակ:

Քրոնիկ գաստրիտի բուժում

Մեկ բաժակ եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ մանրած սրոհունդ, ծածկել, թողնել 1 ժամ ու քամել: Խմել օրական երեք անգամ կես բաժակ ուտելուց առաջ, 30 օրից ոչ պակաս:

Խոցային հիվանդությունների դեպքում

Ստամոքսի կամ տասներկումատնյա աղիի խոցի դեպքում օգտակար է սրոհունդի յուղի թուրմը: Հումքը լցրեք լիտրանոց բանկայի մեջ, ավելացրեք ձիթայուղ եւ կես ժամ դրեք գոլորշու վրա: Հետո սառեցրեք, քամեք ու լցրեք ապակյա մուգ տարայի մեջ, դրեք սառնարանը: Սրոհունդի յուղը խմել առավոտյան սոված փորին ճաշի 1 գդալ: Խմեք 60 օր:

Սրոհունդը գիշերամիզության ժամանակ

Գիշերամիզությամբ տառապողներին խորհուրդ է տրվում քնելուց առաջ ընդունել մեկ բաժակ սրոհունդի թուրմ /1 բաժակ ջուր, 1 ճ գդալ խոտ.

Տուբերկուլյոզի բուժում

Սրոհունդի ծաղիկները 500գ 3 օր թրմել 1 լիտր արեւածաղկի ձեթով եւ 1 լ բնական սպիտակ գինով: Չորորդ օրը եռացնել ու եփել այնքան, որ գինին գոլորշանա: Խմել օրական կես բաժակից 3 անգամ 2,5 ամիս:

Հոդերի հիվանդություններ

2 գդալ սրոհունդին ավելացնել մեկ բաժակ ջուր, եփել 10 րոպե եւ թրմել 1 ժամ: Թրջոցներ դնել ցավող հոդերի վրա:

Սրոհունդի թուրմ

1 ճաշի գդալ բույսին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թողնել 30 րոպե: Խմել օրը 4 անգամ ուտելուց առաջ 50 գրամ:

Սրոհունդի հյութ ներքին օգտագործման համար

Մեկ բաժակ ջրին ավելացնել 1 ճաշի գդալ սրոհունդ , եռացնել 15 րոպե, սառելուց հետո քամել: Սա այն քանակությունն է, որ մարդը պետք է խմի մեկ օրում:

Հակացուցումներ

Սրոհունդը արգելվում է, եթե ունեք դրա բաղադրիչների նկատմամբ ալերգիաներ: Օգտագործելուց հետո խորհուրդ չի տրվում երկար մնալ արեւի տակ:

Պետք է չ օգտագործել հղիության եւ արյան բարձր ճնշման ժամանակ:

Երկարատեւ օգտագործումը տղամարդկանց մոտ առաջացնում է պոտենցիայի խանգարումներ: Սրոհունդի մուգ թեյի չարաշահումից կարող է առաջանալ գաստրիտ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика