Ծննդաբերությունից հետո մազերս սկսեցին թափվել: Դեղատանը մի կլորիկ գումար անիմաստ ծախսելուց հետո, համացանցում սկսեցի փնտրել փրկարար միջոցը, մինչեւ մայրս բացահայտեց տատիկիս բաղադրատոմսը մազաթափության դեմ:
Դիմակի առաջին գործածումից հետո մազերս քիչ թափվեցին, երկրորդից հետո ավելի քիչ, երրորդ անգամ սանրն արդեն մաքուր էր:Հետո մազերս սկսեցին փարթամանալ, ամրացան ու փայլեցին:
Ահա բաղադրատոմսը.
1 ճաշի գդալ սոխի հյութ /սոխը ացկացնել քերիչով եւ քամել
1 ճաշի գդալ մեղր
1 դեղնուց
2 ճաշի գդալ կռատուկի յուղ/репейное масло/
Ստացվում է թույլ զանգված: Քսեք մազարմատներին, տարածեք: Փաթաթեք պոլիէթիլենով, ապա սրբիչով ու թողեք 1 ժամ:
2 շաբաթ քսեք շաբաթը 2 անգամ, ապա 1: Տեւողությունը մեկ ամիս:
Փորձեք եւ կհամոզվեք:
Սոխի հոտից ազատվելու համար մազերը ցողեք մաղադանոսի թուրմով: