Կանաչ թեյի օգտակարությունը

Կանաչ թեյն ունի մի շարք առավելություններ մեր օրգանիզմի համար: Ու թեեւ դրանցից ոչ բոլորն են գիտականորեն ապացուցված, մի քանիսն այնուամենայնիվ ազդեցություն ունեն: Կանաչ թեյը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է:

Կանաչ թեյի համը կախված է մի շարք հանգամանքներից՝ ջրի ջերմաստիճանից մինչեւ թրմվելու տեւողություն: Գիտակները պնդում են, որ այն ունի հարուստ համ առանց որեւէ դառնության:

Շատ տաք ջուրը կամ երկարատեւ թրմումը դառնացնում են այն: Բայց շատ գոլ ջրում էլ տերեւները չեն կարողանա լիարժեք արտահայտել իրենց համը:Սովորաբար այն թրմում են 60-85 աստիճան ջերմությամբ ջրով 1-3 րոպե:

Հիշեք.

Մանր տերեւներն ավլի արագ են թրմվում, քան խոշորները: Դրանց համար մի քիչ ավելի ժամանակ կպահանջվի:
Եռման ջրում կատեխինն ավելի արագ է չեզոքանում:Եթե երկար թմրեք կանաչ թեյի տերեւները, ըմպելիքը թունդ կստացվի, կունենա դառնահամ ու կավելանա նրանում կոֆեինը: Կա հավանականություն, որ երկար թրմվելուց հետո կարող են արտազատվել վնասակար նյութեր՝ պեստեցիդներ ու ծանր մետաղներ:

2009թ. 940 մարդու շրջանում անցկացված ուսումնասիրություններով պարզվել , որ կանաչ թեյ օգտագործողներն ունեցել են առողջ լնդեր:Կանաչ թեյը նվազեցնում է նաեւ սրտի նոպաների հավանականությունը:

Այն պաշտպանում է ուղեղը ծերացումից: 70 տարեկանից բարձր 1000 մարդու շրջանում անցկացված հետազոտության աչդյունքներով պարզվել է, որ կանաչ թեյ օգտագործողների ուղեղն ավելի ակիվ է աշխատել:Այնպես որ, բոլոր հիմքերը կան կանաչ թեյ օգտագործելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика