Եթե շաքարախտով հիվանդ եք ապա օգտագործեք ալկոհոլ

Հարավ–Արևելյան համալսարանի բժշկական դպրոցի (Չինաստան) գիտնականները հայտարարել են շաքարախտով հիվանդների համար ալկոհոլի օգտագործման օգտակարության մասին։

Այս մասին խոսվել է Բարսելոնայում՝ Շաքարախտի ուսումնասիրման Եվրոպական ասոցիացիայի կոնֆերանսի ժամանակ։
Մասնագետների խոսքերով՝ ալկոհոլի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ տրիգլիցերիդների (ճարպերի) և ինսուլինի մակարդակը։

Օրական թույլատրվում է օգտագործել 20 գրամից ոչ ավել ալկոհոլ, որը համապատասխանում է մեկ ու կես շիշ գարեջրին, մեկ գավաթ գինուն կամ 50 մլ թունդ ալկոհոլային խմիչքին։

Գիտնականները նաև նշել են, որ շաքարախտով հիվանդները պետք է շարունակեն հետևել գործող բժշկական խորհուրդներին, որոնց համաձայն ալկոհոլի նկատամամբ նրանք պետք է չափազանց զգույշ լինեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика