Բույս, որի շնորհիվ վերանում են մի քանի հիվանդություններ

Այս բույսը չափազանց օգտակար է սակավարյունության դեպքում, այն նվազեցնում է սթերիսի վատ ազդեցությունը մեր օրգանիզմի վրա:

Կանաչ եղինջի առավելությունները

Հիմնական բուժիչ հատկություններից մեկն այն է, որ եղինջը օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Եղինջը նաև պաշտպանում է լյարդը, պաշտպանում է մարսողական համակարգը, արագացնում է նյութափոխանակությունը, լավացնում է աղիների աշխատանքը, կարգավորում է արյան շրջանառությունը և այլն:


Եղինջը նպաստում է նաև օրգանիզմից՝ կուտակված տոքսինները դուրս բերելուն:

Կանաչ եղինջի արտաքին կիրառում:

Մաշկի խնամքի հարցում եղինջն օգնում է ազատվել բշտիկներից, կարմրությունից, հերպեսից: Այն կարելի է օգտագործել նաև գլխամաշկի հետ կապված խնդիրներից ազատվելու համար, օրինակ՝ թեփից, մազաթափությունից:

Ինչպես պատրաստել եղինջից ըմպելիք:

Բաղադրիչներ.

3թ.գ. չորացրած եղինջի տերև
0,5լ ջուր
Եռացրեք ջուրը:
Ջուրը լցրեք եղինջի վրա:
Թողեք 10 րոպե, քամեք և խմեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика