Միջոց, որի շնորհիվ կունենաք փարթամ և խիտ մազեր

Մազաթափության պատճառ կարող են լինել գենետիկան, տարբեր հիվանդությունները, հղիությունը, դեղերի օգտագործումը կամ դիետան: Ներկայացնում է մազաթափության առավել տարածված պատճառները՝

Ծանր վարակներ,  Ժառանգական ճաղատացում,  Սննդի խանգարում,  Աուոտոիմունային հիվանդություն,  Վիրաբուժական մեծ միջամտություն,  Քաշի կորուստ,  Սթրես,  Քաղցկեղի բուժում,  Ծննդաբերություն,  Երկաթի պակաս,  Դեղորայքով բուժում Մազերի համար միջոցներ

Դաշտանադադար

Ներկայացնում ենք բնական տոնիկ մազերի համար, որը զարմանալի արդյունք է ապահովում, քանի որ օգնում է ամրացնել և խտացնել մազերը: Միջոցը թանկարժեք չէ, հեշտ է պատրաստվում, պարունակում է ընդամենը 3 բաղադրիչ:

Գերչակի յուղ

Կարգավորում է pH-ի մակարդակը՝ կանխելով մազաթափությունն ու թեփը: Ձվի դեղնուց Հարուստ է վիտամիններով, սպիտակուցներով և ճարպային թթուներով, որոնք ամրացնում են մազերը, նաև վիտամին Е-ով, որը նպաստում է մազերի աճին և խոնավեցնում է դրանք, կանխում է մազերի փխրունությունը:

Մեղր

Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք փափկեցնում են մազերը, ամրացնում են մազերի ֆոլիկուլները, գլխամաշկը: Նաև նպաստում են մազերի աճին, պաշտպանում թափվելուց և խոնավեցնում են մազերը:

Մազերի տոնիկի պատրաստումը

Բաղադրիչները՝

2 ճ. գ. գերչակի յուղ 1 ձվի դեղնուց 1 ճ. գ. մեղր

Պատրաստումը՝

Լավ խառնեք բոլոր բաղադրիչները: Տոնիկը քսեք գլխամաշկին և մազերին: Մազերը ծածկեք լոգանքի գլխարկով և թողեք 2-4 ժամ: Հետո պարզապես լվացեք: Պրոցեդուրան կրկնեք շաբաթական երկու անգամ, և մի քանի ամիս անց արդյունքը կզարմացնի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика