Սոդա Այս միջոցը պետք է կիրառել քնելուց առաջ: 1 ճ/գ սոդան լցրեք 200մլ եռացրած ջրի մեջ և թողեք սառչի:
Բամբակը թրջեք այս լուծույթի մեջ, մի փոքր չորացրեք այն և դրեք դեմքի այն հատվածներին, որտեղ կան անցանկալի մազեր
Բամբակն ամրացրեք կպչուն վիրակապով և թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան կարող եք հեռացնել վիրակապը, այնուհետ այդ հատվածներին սնուցող քսուք քսեք: Այս գործողությունը 2-3 անգամ կատարելուց հետո դեմքի մազերը կսկսեն թափվել:
Յոդ Ժողովրդական այս դեղամիջոցը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 40 մլ 70%-անոց ալկոհոլ, 1.5մլ ամոնիակ, 2մլ յոդ, 10մլ գերչակի յուղ, հիդրօքսիդ (10%): Բոլոր բաղադրիչները լավ խառնեք և թողեք խառնուրդը մնա այնքան, մինչև անգույն դառնա:
Լուծույթը պետք է քսել դեմքին՝ առավոտյան և երեկոյան: Մի քանի օր օգտագործելուց հետո մազերը կսկսեն թափվել: Սխտոր Դեմքի խնդրահարույց հատվածներին թարմ սխտորի հյութ քսեք օրական մի քանի անգամ: Հյութը թողեք դեմքին կես ժամ: Վերջում լվացեք գոլ ջրով և քսուք քսեք: Facebook