Եթե աչքերի շուրջ ունեք կնճիռներ, ապա օգտագործեք այս միջոցը

Մաշկի ծերացումը բնական գործընթաց է, սակայն մի խումբ գործոնների ազդեցությամբ մաշկը կարող է վաղաժամ ծերանալ: Մաշկի գեղեցիկ տեսքն ու առողջությունը պահպանելու համար հարկավոր է պաշտպանող միջոցներ օգտագործել, ինչպես նաև՝ հակաօքսիդանտներով հարուստ մթերք: Ձեզ հարկավոր է ծոթորի եթերային յուղ, վիտամին E և կոկոսի յուղ:

Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որը կարող է օգնել պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք վնասում են հյուսվածքները: Կոկոսի յուղն օգնում է խոնավեցնել մաշկը, հակաբորբոքային միջոց է: Ծոթորի եթերային յուղը ևս հակաօքսիդանտ ազդեցություն ունի, օգտագործվում է մաշկի խնամքի համար:

Բաղադրիչներ

2 պարկուճ վիտամին E 2 կաթիլ ծոթորի եթերային յուղ (եթե չեք կարողանում գտնել այս բաղադրիչը, կարող եք միջոցը պատրաստել առանց դրա) 1 թեյի գդալ կոկոսի յուղ: Ինչպես պատրաստել և օգտագործել Բոլոր բաղադրիչները խառնեք, լցրեք տարայի մեջ: Պահեք սառնարանում: Դեմքին քսեք նուրբ, մերսող շարժումներով, թողեք 20-30 րոպե: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր՝ քնելուց 1-2 ժամ առաջ:

Զգուշացում

Եթե մաշկը զգայուն է, յուղերը կարող են գրգռվածության պատճառ դառնալ: Մինչև օգտագործելը մի փոքր յուղ քսեք դաստակին և սպասեք մեկ ժամ: Եթե մաշկը կարմրում է, գրգռվում, սառը ջրով լվացեք ձեռքը և մի օգտագործեք այն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика