Առողջարար ուտելիք, որի շնորհիվ կարող եք անվերջ ուտել բայց չգիրանալ

Առողջ սննդի մասնագետները հրապարակել են այն մթերքների ցանկը, որոնք կարելի է անվերջ ուտել՝ չվախենալով վնաս տալ օրգանիզմին և չգիրանալ: Առաջին տեղում վարունգն է: Այն համարյա ամբողջությամբ բաղկացած է ջրից, որը հատուկ կառուցվածք ունի, ուստի մեր օրգանիզմը հագեցնում է չափազանց օգտակար հեղուկով:

Բացի այդ, վարունգը նաև պարունակում է լավ յուրացվող հանքանյութեր, վիտամիններ և այլ օգտակար նյութեր: Մի խոսքով վարունգը պետք է դառնա ձեր սեղանի անբաժան մասը: Հաջորդը նեխուրն է: Նեխուրի ցողուններն օժտված են այսպես կոչված «բացասական կալորիականությամբ»:

Երբ ուտում եք դրանք, ավելի շատ կալորիա եք ծախսում, քան ստանում եք: Այնուհետև գալիս է լոլիկը: 100գ լոլիկում ընդամենը 18 կիլոկալորիա կա: Բացի վարունգից, նեխուրից և լոլիկից, պետք չէ մոռանալ հատապտուղները, թուրինջը, բրոկոլին և հազարը: Սրանք բոլորը շատ ցածր կալորիականություն ունեն, ուստի դրանք կարելի է ուտել նույնիսկ նիհարելու սննդակարգ պահելու ժամանակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика