Ապշեցնող միջոց, վարդը կարտոֆիլի մեջ տեղադրած

Վարդերը բուսական աշխարհի ամենագեղեցիկ ու շքեղ ներկայացուցիչներն են, սակայն դրանք աճեցնելն այդքան էլ հեշտ չէ. պետք է անընդհատ խնամել և ուշադիր լինել այս նուրբ ծաղկի հանդեպ: Ինչպես կարելի է տնային պայմաններում կարտոֆիլի օգնությամբ վարդ աճեցնել: Ձեզ անհրաժեշտ կլինեն՝ Վարդի ցողուն, Կարտոֆիլ, Դանակ, Պլաստիկ շիշ, Ծաղկաման, Հող:

Պատրաստման եղանակը՝

Առաջին հերթին կարտոֆիլի մեջ անցք արեք։ Փորձեք ընտրել հեղուկի բարձր պարունակությամբ կարտոֆիլ: Անցքը կարելի է անել մեխի կամ պտուտակահանի միջոցով` մոտ 5 սմ խորությամբ: Վարդի ցողունը տեղադրեք կարտոֆիլի մեջ։

Նախապես թեք կտրեք ցողունի ներքևի մասը: Անհրաժեշտության դեպքում կարելի է կարտոֆիլի միջի անցքն ավելի մեծ անել, որպեսզի ցողունը չվնասվի: Արդյունքը տեղադրեք հողով լցված ծաղկամանի մեջ։ Կարտոֆիլը տեղադրեք այնպիսի խորության վրա, որպեսզի դրա վերևի մասը հողով ծածկված լինի: Ապագա վարդը ծածկեք պլաստիկ շշով։

Այժմ պետք է ջերմոցի պես կառույց պատրաստել. կտրեք շշի հատակը, դրանով ծածկեք ապագա վարդը, հանեք կափարիչն ու մեկ-երկու շաբաթ սպասեք: Արդեն մեկ շաբաթ անց ձեր վարդը կսկսի աճել ու ծաղկել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика