Մազաթափության հետ դժվար է հաշտվել։ Սա մի խնդիր է, որն առաջանում է կանանց, սակայն առավել հաճախ տղամարդկանց մոտ։ Մազաթափությունը կարող է առաջացնել ինքնավստահության կորուստ, իսկ երբեմն էլ անգամ հանգեցնել դեպրեսիայի։
Տղամարդկանց մոտ մազաթափության հիմնական պատճառներից կարող է լինել ժառանգականությունը։ Կանանց մոտ մազաթափություն կարող է նկատվել ծննդաբերությունից հետո, ինչպես նաև դրա պատճառ կարող են դառնալ որոշ հիվանդություններ, որոնց բուժումը հանգեցնում է մազաթափության: Այս բաղադրատոմսն օգնում է կանխել մազաթափությունը և անգամ խթանում է մազերի աճը:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
1 ձվի դեղնուց, կես բանան, • 100 մլ գարեջուր, • 1-2 ճաշի գդալ մեղր։ Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և լավ հարել։ Խառնուրդը քսել մազերին, գլխամաշկին ու գլուխը ծածկել պլաստիկ տոպրակով։
Պահել 1-2 ժամ, ապա գլուխը լվանալ շամպունով։ Կատարել այս պրոցեդուրան շաբաթը 1 անգամ և արդյունքները կզարմացնեն։