Առավոտյան անմիջապես արթնանալուց հետո եթե բերանից տհաճ հոտ է գալիս, ապա

Ներկայացնում ենք, թե ինչ անել առավոտյան բերանում տհաճ համ զգալու դեպքում: 1. Դառը համ Խոսում է օրգանիզմում լեղու կուտակման մասին: Նշանակում է, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունես: Հնարավորինս շատ ջուր խմիր, սննդակարգիցդ բացառիր յուղոտ, տապակած, մարինացված, աղի մթերքները: Եթե խնդիրը չի վերանում, բժշկի դիմիր: Դառը համի պատճառ կարող է լինել նաև սննդի վատ մարսումը:

Հնարավորինս շատ թարմ մրգեր և բանջարեղեն կեր: Կարելի է բույսերով թեյեր խմել՝ ձիաձետով, կալենդուլայով, անանուխով: Եվս մեկ պատճառ է ալկոհոլի հաճախ օգտագործումը: Սպիրտային խմիչքները բացառիր, լյարդի մաքրման կուրս արա: Սահամանափակիր յուղոտ և քաղցր մթերքների օգտագործումը: 2. Ջրածնի սուլֆիդի համ Եթե առավոտյան այսպիսի համ ես զգում բերանումդ, նշանակում է՝ ստամոքսդ անբավարար ստամոքսահյութ է արտադրում: Այսպես լինում է ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում:

Պետք է ավելի կծու և տապակած սնունդ ուտել: Չափից շատ մի կերեք, հատկապես գիշերը: 3. Աղի համ Շուրթերիդ աղը կվերանա, եթե օրական 2 լ ջուր խմես: Այս խնդիրը ծանոթ է ալկոհոլով տարված մարդկանց: 4. Քաղցր համ Բերանի քաղցր համը, հատկապես առավոտները, նշան է, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է: Բերանում պարբերաբար քաղցր համ զգալու դեպքում պետք է բժշկի դիմել: 5. Թթու համ Ստամոքսի բարձր թթվայնության նշան է: Յուղոտ, կծու և քաղցր սննդից հրաժարվելը կօգնի: Նաև բժշկի գնացեք:

Բերանի թթու համը կարող է նաև ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման հետևանք լինել: 6. Երկաթի համ Բերանում մետաղի համը խոսում է պարոդոնտոզի և բերանի խոռոչի այլ հիվանդությունների մասին: Այս զգացողությունը կարող է լինել նաև ծանր մետաղներով թունավորումից հետո: Այս համը կարող է առաջանալ նաև որոշ դեղերի հետևանքով: Ծխելն ատամնաբույժի հնարավորինս հաճախ դիմելու պատճառ է: Ծխելու դեպքում տհաճ համ կարող է առաջանալ բերանի խոռոչում միկրոբների առատության դեպքում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика