Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները…

Կանանց շրջանում վահանաձև գեղձի խախտումներ ավելի հաճախ են լինում, քան տղամարդկանց: Գլխավորը ժամանակին ախտորոշելն է: Ներկայացնում ենք վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների գլխավոր նշանները՝

Քրոնիկական հոգնածություն

Առանց պատճառի ընկճախտ

Վահանաձև գեղձն ուղղակիորեն ազդում է տրամադրության վրա: Եթե այն խնդիր ունի, սերոտոնինի մակարդակը գլխուղեղում կտրուկ նվազում է: Ընկճախտ և ապատիա է առաջանում: Տագնապայնություն և դյուրագրգռություն Եթե գեղձը չափազանց ակտիվ է, դա դառնում է անհանգստության, տագնապայնության, դյուրագրգռության պատճառ.

Ավելորդ կամ անբավարար քաշ Հիպոթիրեոզի դեպքում նյութափոխանակությունն օրգանիզմում դանդաղում է: Գիրություն է առաջանում: Հիպերթիրեոզի դեպքում հյուծում է առաջանում: Գիտակցության շփոթություն Վահանձև գեղձի չափազանց ակտիվությունը հանգեցնում է նրան, որ մարդը դժվար է կենտրոնանում, մտապահում տեղեկությունը:

Դաշտանային ցիկլի խանգարում

Մկանների կամ վերջույթների ցավ Եթե պարբերաբար թմրություն եք զգում վերջույթներում կամ կտրուկ ցավ ձեռքերի և ոտքերի մկաններում ու հոդերում, պատճառը կարող է վահանաձև գեղձը լինել: Ջերմաստիճանի փոփոխություններ Եթե մրսում եք շոգին կամ շոգում ցրտին, դա կարող է վահանաձև գեղձի խախտման հետևանքով լինել: Բարձր ճնշում Եթե բարձր ճնշում ունեք, բայց սրտի և մյուս օրգանների հետ ամեն ինչ կարգին է, պետք է վահանաձև գեղձը ստուգեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика