Արդյոք՞ կարելի է ոտաբոբիկ քայլել…

Լուսանկարում աջից վերևում դուք տեսնում եք դիմային արյան շրջանառության բարելավում բոբիկ քայլելուց 20 րոպե անց: Մուգ կապույտը արյան շրջանառության ցածր մակարդակն է, մուգ կարմիրը՝ բարձր մակարդակը: Ներկայացնում ենք հողի հետ բոբիկ շփման առավելությունները: Որոշ մարդիկ հատուկ գրաունդինգ են անում, այսինքն բոբիկ կանգնում են հողի վրա՝ փորձելով հզոր բացասական էներգիա ստանալ հողից:

Հակաօքսիդանտ հատկություններով օժտված էլեկտրոնների այդ հոսքը ոչնչացում է ազատ ռադիկալները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրաունդինգը միանգամայն կարող է բուժել տարբեր քրոնիկ հիվանդություններ՝ սթրես, վեգետատիվ նյարդային համակարգի խանգարում, ցավեր, անքնություն, առիթմիա, արյան մակարդելություն, սիրտ-անոթային հիվանդություններ և այլն:

Հետազոտողների կարծիքով՝ գրաունդինգը նույն ազդեցությունն է թողնում, ինչ մաքուր օդում զբոսնելը, արևային լոգանքը, առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը: Լեհ նյարդավիրաբույժները բացահայտել են, որ մեզի և արյան խտությունը ցածր է նրանց մոտ, ովքեր վարժություններ կատարելիս «հողանցում» են անում՝ պղնձե լարերով միացված են հողին:

Այդ երևույթը կանխում է երիկամների սպիտակուցների անկումը և նպաստում է մեզի արտազատմանը, արագացնում է սպիտակուցների փոխանակումը, ինչը դրական է ազդում օրգանիզմի ազոտային հավասարակշռության վրա:

Կալիֆոռնիայի համալսարանը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ գրաունդինգը բարելավում է դիմային հատվածի արյան հոսքը, նվազեցնում է արյան խտությունը, որը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հիմնական պատճառն է: Եվս մի հետազոտության համաձայն՝ գրաունդինգը էնդոկրին և նյարդային համակարգի հիմնական կարգավորիչն է: Գիտնականների կարծիքով՝ հողի էլեկտրոնները շրջապատում են վնասված հատվածերը և դանդաղեցնում կամ կանխում հյուսվածքների քայքայումը:

Դրանք կարող են պայքարել նաև դանդաղընթաց բորբոքումների դեմ: Գարունդինգը կարող է հակածերացման էֆեկտ ունենալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика