Ատամի ցավը վերացնելու համար ընդամենը կպահանջվի 30 վայրկյան…

Ատամի արմատի ցանկացած վնասվածք առաջացնում է անտանելի ցավ։ Կան շատ պատճառներ նյարդը վնասելու համար, օրինակ՝ ատամների քայքայումը, ատամների կորուստը, ատամների կոտրվածքը, կարիեսը, լնդերի բորբոքումը, քնի օբստրուկտիվ ապնոէի սինդրոմը, ներքին և վերին ծնոտների միացման հոդի բորբոքում, վատ տեղադրված լիցքըը կամ պսակը։

Ատամի անտանելի ցավը հաճախ է խանգարում հանգիստ կյանքին։ Ցավից մարդիկ չեն կարողանում քնել, ուտել և խոսել։ Եթե դուք հաճախ եք ունենում ատամնացավ, ապա լավ կլինի՝ խորհրդակցեք ձեր ատամնաբույժի հետ։

Սակայն լինում են դեպքեր, երբ դուք իսկապես ի վիճակի չեք այցելելու ստոմատոլոգին, որպեսզի բուժեք ձեր ատամը։ Իսկ ի՞նչ կլինի ձեզ հետ, եթե ատամի ցավը վրա հասնի հանգստի օրերին։ Այդ դեպքում ձեզ անհրաժեշտ է փորձել տնական միջոց, որը կօգնի ժամանակավոր հանգստացնել ցավը։ Ահա ավելի տարածված տնական միջոց, որը կանցկացնի ատամի ցավը։

Բաղադրիչներ՝ ½ թեյի գդալ մեխակի փոշի, ½ թեյի գդալ կոկոսի յուղ, Ինչո՞վ է օգտակար այս դեղամիջոցը։ Մեխակի փոշին պարունակում է էվգենոլ՝ քիմիական միացություն, որը թեթևացնում է ցավը։ Կոկոսի յուղն օժտված է հակամիկրոբային հատկությամբ։ Պատրաստումը և օգտագործումը Ապակե տարայի մեջ խառնեք 2 բաղադրիչները, որպեսզի ստանաք մածուկ։ Ատամի խոզանակի օգնությամբ քսեք մածուկը ցավող ատամին։ Ավելի լավ է՝ կրկնեք այս գործընթացը օրվա մեջ 3 անգամ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика