Խոհանոցի ամենակեղտոտ տեղերը, որոնց մասին մենք անգամ պատկերացում չունենք…

Ասում են՝ աշխարհում երկու ամենամաքուր վայրերը վիրահատական սենյակն ու մաքրասեր կնոջ խոհանոցն են։ Բայց պարզվում է, որ խոհանոցում կարող են լինել այնպիսի կեղտոտ հատվածներ, որոնց մասին դուք չեք էլ մտածել։ Իսկ դուք մաքրո՞ւմ եք խոհանոցում գտնվող այս իրերը։ Խոհանոցի լվացարան Գիտնականներն ուսումնասիրել են խոհանոցի լվացարանի աղտոտվածությունը և վստահեցնում են, որ այնտեղ կարող են գտնվել այնպիսի բակտերիաներ, որոնք առաջացնում են ստամոսաղիքային խնդիրներ։

Չարժի մրգերն ու բանջարեղենը թողնել լվացարանի մեջ։ Փոխարենը օրվա մեջ մի քանի անգամ խոզանակով լվացեք այն և հետևեք դրա մաքրությանը։ Ամանները լվանալու սպունգ Եթե դուք փնտրում եք խոհանոցում ամենակեղտոտ իրը, ապա այն հենց հիմա ձեզ ենք ներկայացնում։ Բակտերիաների և բորբոսի հավաքածուն գտնվում է այն իրի մեջ, որով դուք լվանում եք ամանները։

Այդ բակտերիաներից խուսափելու համար ամենաուշը 10-12 օրը մեկ պետք է փոխել սպունգը։ Դանակները դնելու հարմարանք Ամսվա մեջ գոնե մեկ անգամ պետք է լվանալ հարմարանքը, որտեղ դրվում են դանակները։ Վատ հոտից ազատվելու համար կարող եք օգտագործել 2 գդալ սոդայով լուծույթ։ Սառնարան Սառնարանի սառցային հատվածի տուփը ևս պետք է հաճախակի լվանալ, հատկապես եթե այնտեղ միս է պահվում։

Ձեր աղիքները բակտերիաներից զերծ պահելու համար ուշադիր եղեք այդ տուփի մաքրությանը։ Բլենդեր Բլենդերը մանրացնում է այն ամենն, ինչ հնարավոր է՝ բանջարեղեն, մրգեր, կաթնային մթերքներ։ Որպեսզի այս մթերքների բակտերիաներից ազատվեք, բլենդերի մասերը պետք է հատ-հատ լավ լվանալ։ Բացիչ Այո, բացիչը ևս պետք է լվանալ և որքան հաճախ, այնքան լավ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика