Հրաշք միջոց, որի մասին շատ քչերը գիտեն…

Թանձրատերևուկը հաճախ անվանում են «փողի ծառ»: Ըստ հավատալիքների՝ այն փող է ներգրավում տուն: Պարզվում է՝ այս բույսը նաև բուժիչ է. դրա հյութն առանձնանում է հակաբորբոքային, հակամանրէային հատկություններով: Ներկայացնում ենք «փողի ծառի» բուժիչ և օգտակար հատկությունները.

1. Փոքր վնասավածքներ՝ կապտուկները, ձգումներ, կտրվածքներ, թարախապալարներ, մաշկի այրվածքներ: Մանրացնել թանձրատերևուկի հյութեղ տերևները, դնել հիվանդ մասին, ամրացնել պլաստիրով կամ էլաստիկ վիրակապով:

Թարմ չափաբաժին ավելացրեք 3-4 ժամ հետո: 2. Հոդային խնդիրներ՝ արթրիտ և արթրոզ: Հիվանդ հոդերին թանձրատերևուկի տերևների հյութ քսեք, թողեք գիշերը մնա: 3. Հիվանդ կոկորդ՝ տոնզիլիտ և անգինա: Լավ օգնում է օրական 5-6 անգամ ողողելը այս լուծույթով՝ 1 բաժակ ջրի մեջ քամել թանձրատերևուկի 10 տերևի հյութը: 4. Շուրթերի հերպես:

Կօգնի թանձրատերևուկի տերևների հյութը քսելը: Կարելի է միկրոկոմպրես անել՝ լեյկոպլաստով թանձրատերևուկի հյութով թաթախված բամբակ ամրացնել խնդրահարույց մասին: 5. Թութք: Թանձրատերևուկի տերև կտրտել և ոչ մեծ մաս դնել հիվանդ մասին, շատ արագ թեթևություն կզգաք: 6. Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցեր:

Մաքուր լվացեք թանձրատերևուկի 2 տերև, լավ ծամելով կերեք քաղցած վիճակում: Թանձրատերևուկը ներքին ընդունմամբ օգտագործել պետք է շատ զգույշ, ոչ հաճախ, քան 2 շաբաթը մեկ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика