Այս միջոցի օգնությամբ դուք կազատվեք ճերմակ մազերից, և կունենաք բավականին գեղեցիկ վարսեր…

Եթե ձեր մազերը սկսել են սպիտակել, բայց չեք ցանկանում ներկել դրանք, կա լուծում։ Fithacker.ru կայքը գրում է, որ ձեզ անհրաժեշտ է ընդամենը մեկ բաղադրիչ՝ կարտոֆիլի կեղև։ 5 կարտոֆիլ մաքրեք և կեղևը լցրեք ջրով ամանի մեջ։

Դրեք ամանը կրակին և եփեք 5-6 րոպե։ Թողեք մի փոքր սառչի։

Սառեցրեք հեղուկը և պահեք պլաստամասսե շշի կամ ամանի մեջ։ Եթե ցանկանում եք, որ հեղուկը հաճելի հոտ ունենա, կարող եք ավելացնել ձեր սիրելի եթերային յուղը։

Հեղուկը պատրաստ է օգտագործման համար։ Նախ՝ լվացեք մազերը, ապա մերսեք այս հեղուկով։ Թողեք գլխին 5 րոպե, ապա լվացեք տաք ջրով։

Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ կրկնեք այս պրոցեդուրան և շուտով կզգաք արդյունքը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика