Ոչ բոլորը գիտեն, որ լվացքի մեքենայի մեջ ժամանակի ընթացքում կեղտ է հավաքվում, և առաջանում են անգամ սնկեր։
Դա իր հերթին կարող է հանգեցնել ալերգիայի երեխաների մոտ և անգամ լուրջ հիվանդությունների։
Որպեսզի դրանից խուսափեք, հարկավոր է մաքրել լվացքի մեքենան գոնե ամիսը մեկ անգամ։ Դրա համար հարկավոր չեն հատուկ բաղադրատոմսեր, հարկավոր է ընդամենը 1 հաբ, որը նախատեսված է ամանները լվացող սարքի համար։
Դրեք այն լվացքի մեքենայի խցիկի մեջ, որը նախատեսված է լվացքի փոշու համար և միացրեք 60 աստիճանի տակ լվացքը։
Վերջ, լվացքի մեքենան այսպիսի պրոցեդուրայից հետո կլինի մաքուր։