Համեմունք, որը անհրաժեշտ է ավելացնել ցանկացած ուտելիքի մեջ…

Գինձը (կորիանդր) անվանում են նաև չինական համեմ։ Golbis.com-ի փոխանցմամբ՝ ոչ բոլորը գիտեն այն մասին, որ սա բնական բուժիչ միջոց է։ Այն ծաղկում է ամռան կեսին, ապա ձևավորվում են դեղնաշագանակագույն պտուղները։

Սերմերն օգտագործվում են որպես համեմունք, որը հրաշալի հավելում է մսային, ձկնային ճաշատեսակներին, ապուրներին։ Ձեզ ենք ներկայացնում համեմունքի օգտակար հատկությունները։ 1. Բույսը մեծ քանակով սպիտակուց է պարունակում, իսկ դրա կանաչ մասը հարուստ է օգտակար միկրոէլեմենտներով և միացություններով, ինչպիսիք են մագնեզիումը, երկաթը, կալցիումը, կալիումը, ֆոսֆորը, բջջանյութը։ 2. A, B, C, E, K վիտամինների հրաշալի աղբյուր է։

3. Միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ բուժում է երիկամները։ Հականեխիչ և հակամիկրոբային ազդեցություն ունի։

4. Լավացնում է նյութափոխանակությունը լյարդի ու աղիների առողջ աշխատանքի միջոցով։

Պարբերաբար օգտագործումը կարող է իջեցնել հիպերտոնիայով տառապող մարդկանց արյան ճնշումը։

5. Կարող է օգնել թեթևացնել արթրիտի և ռևմատիզմի նշանները, քանի որ հակաբորբոքային հատկություններ ունի։

6. Օգնում է աղեստամոքսային մի շարք հիվանդությունների դեպքում։ Կարող է բուժել դիարեան, որն առաջացել է սնկերի կամ բակտերիաների պատճառով։

7. Տաք ուտեստներից առաջ մատուցված աղցանները, որոնք համեմված են այս համեմունքով, հրաշալիորեն պատրաստում են որովայնը մթերք ընդունելուն։

8. Օգտակար է տեսողության հետ կապված խնդիրների դեպքում. կարող է օգնել ազատվել կոնյուկտիվիտից, ինչպես նաև կանխարգելել աչքի հետ կապված տարբեր հիվանդությունների առաջացումը շնորհիվ հակաօքսիդանտ հատկությունների։

9. Չինական համեմը թարմացնում է շնչառությունը և օգնում ազատվել բերանի տհաճ հոտից։ Սա պայմանավորված է բույսի հականեխիչ հատկություններով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика