Իսկ Դուք գիտեք թե ինչու հյուրընկալվելիս չի կարելի աման լվանալ…

Լավ նորություն նրանց համար, ովքեր ինչ-որ մեկի տանը հյուրընկալվելիս՝ քաղաքավարությանը զոհ գնալով՝ ընթրիքից հետո առաջարկում են իրենց օգնությունը խոհանոցում։ Պարզվում է՝ հարգելի պատճառ կա, որը հյուրընկալվելիս մարդկանց ազատում է աման լվանալու «արտահաստիքային» պարտականությունից։

Այլ կերպ ասած՝ հյուրերը կարող են տանտիրոջն օգնելու մտքից հրաժարվել՝ անհրաժեշտության դեպքում վկայակոչելով սիրելի մերձավորների բարեկեցությունից բխող իրենց մտահոգությունը։ Իսկ հիմա կբացարտենք՝ հատկապես ինչու է ժողովրդական իմաստնությունն արգելում հյուրընկալվելիս թևերը քշտել ուրիշի խոհանոցում։ Բանն այն է, որ ամեն մարդու տանն իշխում է սեփական էներգետիկան։

Ամեն մի հպումը նոր էներգետիկ հետք է թողնում այնտեղ։ Ըստ էության, ամբողջ բնակարանը սփռված է նման հետքերով։ Բնականաբար, դուք հաճախ հյուրեր եք ընդունում ու ավելի հաճախ ինքներդ եք այցելում հարազատներին ու բարեկամներին։ Եվ կարևոր չէ՝ դո՛ւ ես հյուրընկալում ուրիշներին՝ քո օջախում, թե հյուրընկալվում ես ուրիշի հարկի տակ։ Երկու դեպքում էլ, խնջույքի վերջում մի բաժակ սառը ջուր խնդրելու համար մտնելով խոհանոց՝ աչքի են զարնում լվացարանում խոյացած ափսեների ու բաժակների աշտարակները։ Երբեմն պատահում է, որ հյուրերը առաջարկում են իրենց օգնությունը։

Ինչը ձեզ, անշուշտ, ուրախացնում է։ Բայց, ցավոք, պիտի ասեք՝ «ոչ»։ Եվ այդ «ոչ»-ի համար լուրջ պատճառ կա՝ էնեգիան։ Բանն այն է, որ խոհանոցում աման-չամանները լվացող հյուրն ակամա փչացնում է ձեր տան աուրան ու բացասական տարրեր մտցնում այնտեղ։ Նրանք «մաքրում-լվանում» են ձեր օջախի հաջողությունն ու բարեկեցությունը։ Ոմանք հավատում են դրան, ոմանք՝ ոչ։ Միայն թե կարիք չկա այդ հողի վրա վիճելու։

Ամաններ լվացող մեքենան նման վիճակից խուսափելու լավագույն ելքն է։ Եվ ոչ ոք ստիպված չի լինի հանուն աման-չամանի լքել ընկերախումբը։ Եվս մի խորհուրդ․ երբեք առավոտվան մի թողեք կեղտոտ ամանեղենը։ Ժողովրդական իմաստնությունն ասում է, որ գիշեը խոհանոցում կուտակված կեղտոտ ափսեների ու բաժակների կույտը չփակված շքամուտք է։ Իբր՝ այդ չփակված դռնով հեռանում են ձեր հարստությունն ու երջանկությունը։ Պահպանեք ձեզ ու ձգտեք միայն լավ բաների հավատալ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика