Մի քանի պարզ միջոց, որի շնորհիվ Դուք կազատվեք ոտքի կրունկների ճաքերից…

Երևի բոլորիս էլ անհանգստացրել են կրունկների Ճաքերը և միշտ անհարմար զգալու պատճառ են դարձել: Ձեզ ենք ներկայացնում տնային պայմաններում կրունկների ճաքերից ազատվելու 5 միջոց:

Կիտրոնի հյութ 10 րոպե պահեք ձեր չոր կրունկները կիտրոնի հյութի մեջ, ապա տրորեք կրունկները: Կիտրոնի հյութի թթուն շատ էֆեկտիվ է, քանի որ այն կարողանում է հեշտությամբ փափկեցնել չոր մաշկը:

Ձիթապտղի յուղ Չոր և ճաքճքված կրունկները խոնավեցման կարիք ունեն և այս դեպքում ձիթապտղի յուղը կարող է ուղղակի անփոխարինելի լինել: Քսեք ձիթապտղի յուղը ձեր կրունկներին և տրորեք: Վազելին Վազելինը այնքան խիտ է և խոնավեցնող, որ կարող է փափկացնել ցանկացած չոր և ճաքճքված մաշկ:

Ավելի ցանկալի արդյունք ստանալու համար քնելուց առաջ վազելինը քսեք և վրայից գուլպաներ հագեք: Առավոտյան ձեր կրունկներն ավելի փափուկ և հարթ կլինեն: Շաքար Շաքարի սկրաբը կարող է շատ արդյունավետ լինել կրունկի ճաքերի համար: Խառնեք մեկ ճաշի գդալ շագանակագույն շաքարավազը մի քանի կաթիլ ձիթապտղի յուղի հետ, ապա քսեք ձեր ոտքերին և պահեք10-15 րոպե:

Արդյունքում ձեր մաշկը շատ փափուկ կլինի: Մեղր Խառնեք մեղրը տաք ջրի հետ, ապա ոտքերը 10-15 րոպե պահեք այդ հեղուկի մեջ և դուք միանգամից կզգաց դրական արդյունքը: Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика