Դիետա ալարկոտների համար. Առանց յուրահատուկ սննդակարգի…

Եթե դուք ալարկոտ եք ու ժամանակ չեք ունենում դիետիկ սնունդ պատրաստելու համար, ապա կա նիհարելու շատ ավելի հեշտ տարբերակ՝ առանց սթրեսի ու լարվածության: Ձեզ ենք ներկայացնում կալորիաներն աննկատ այրելու և հեշտությամբ նիհարելու մի քանի միջոց: Գնալ խանութ ցուցակով Կարելի է գնալ խանութ ցուցակով և ոչ մի դեպքում չշեղվել այդ ցանկից: Այն պետք է հարուստ լինի բանջարեղենով, ձնկեղենով, անյուղ մսամթերքով ու կաթնամթերքով (անյուղ կաթ, կեֆիր, թթվասեր, կաթնաշոռ և այլն), հացով ու ձավարեղենով:

Պետք է հիշել, որ որքան քիչ եք գնում քաղցրավենիք ու խորտիկներ, այնքան քիչ եք ուտում դրանք: Օգնել մարդկանց Վատ տրամադրության դեպքում պետք չէ սթրեսից ազատվել շոկոլադով. կա բացասական լիցքերից ազատվելու ևս մի տարբերակ:

Նայեք ձեր շուրջբոլորը. հավանաբար կգտնվի մեկը, ով օգնության կարիք ունի: Կարելի է օգնել ծանր պայուսակներով ծեր կնոջը, ժպտալ վազվզող երեխաներին կամ գումար տալ փողոցի երաժշտին: Այս մանրուքները կօգնեն հաղթահարել սթրեսն ու բարձրացնել տրամադրությունը, քանի որ, ուրիշին օգնելով, դուք մասնակցում եք «բնության մեջ բարության շրջանառությանը»: Ավելի շատ «թաքնված» քայլեր Ցանկացած շարժում էլ օգտակար է:

Բոլորն էլ ունեն որևէ ծանոթ, ով հեռախոսով զրուցելիս միշտ քայլում է սենյակում, անընդհատ թռչկոտում է և առհասարակ միշտ շարժուն է ու աշխույժ: Նման մարդիկ սովորաբար մոտ 200 կկալ ավել են այրում քան հանգիստ ու դանդաղաշարժ մարդիկ: Փորձեք դուք էլ նույն կերպ ապրել: Սովորեք ասել. «Ինքս դա կանեմ»: Աշխատանքի ժամանակ փորձեք հնարավորինս հաճախ կանգնել և քայլեք ցանկացած հարմար պահի:

Հանգիստ դրսում անհրաժեշտ է տանը բազմոցին հանգստանալու փոխարեն, շատ ժամանակ անցկացնել դրսում: Հաճախ շարժման պակասը նույնպես կարող է հանգեցնել հոգնածության, հատկապես, եթե մարդը տեղափոխվում է մեքենայով և կատարում է գրասենյակային նստած աշխատանք: Աշխատանքից հետո մի փոքր զբոսանքը աշխատանքային օրվա ավարտին ապատիայից ու հոգնածությունից ազատվելու լավագույն տարբերակն է:

Այն նպաստում է արյան շրջանառության բարելավմանը, էներգիա է հաղորդում և բարձրացնում է տրամադրությունը: Հնարավորինս շատ ջուր խմել Անհրաժեշտ է ժամանակավորապես հրաժարվել ալկոհոլից, հյութերից, գազավորված ըմպելիքներից, կվասից, մորսերից, թեյից ու սուրճից և խմել պարզապես մաքուր ջուր: Միջինում մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց անհրաժեշտ է խմել 30 մլ ջուր:

Սնվել «ափսեի մոդելով» Պետք չէ անընդհատ հաշվել կալորիաներ: Անհրաժեշտ է մտովի միջին չափի ափսեն բաժանել 4 մասի, որոնցից 2-ը պետք է լցնել բանջարեղենով, մեկը սպիտակոցներով հարուստ սննդով (միս, ձուկ), իսկ վերջինը՝ ձավարեղենով, կարտոֆիլով կամ մակարողնեղենով: Այս կերպ անհրաժեշտ է սնվել օրական 2 անգամ, իսկ մյուս անգամները սովորականի նման: Այս սննդակարգը թույլ կտա ընդամենը մեկ ամսում ազատվել 2-3 կգ ավելորդ քաշից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика