9 Մթերք, որոնք այրում են ճարպերը. Իսկական ռումբ Ձեր մարմնի համար…

Բոլոր կանայք էլ երազում են համեղ բաներ ուտելու և միևնույն ժամանակ նիհարելու մասին, սակայն ժամանակի ընթացքում անցանկալի ճարպաշերտերը միևնույն է կուտակվում են, իսկ խիստ դիետաներն ու սահմանափակումները ոչ միայն փչացնում են տրամադրությունը, այլև բացասաբար են ազդում առողջության վրա: Սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ կա միջոց՝ քաղցած չմնալու և միևնույն ժամանակ չգիրանալու համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 մթերք, որոնք կօգնեն այրել ճարպերը և կկանխեն դրանց կուտակումը: Հավկիթ Հավկիթը կարելի է խաշել կամ պատրաստել ֆրանսիական պաշոտ ձու: Սա հիանալի սննդարար ուտեստ է, որը պահպանում է հավկիթի օգտակար բաղադրիչները, հագեցնում է և կանխում ավելորդ կիլոգրամների կուտակումը: Հավկիթը պարունակում է մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ մեծ քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր:

Մեկ ձուն պարունակում է սպիտակուցների օրական անհրաժեշտ քանակության 15%-ը: Կաղամբի թթու Կաղամբի թթուն կարող է լինել ինչպես առանձին ուտեստ, այնպես էլ հավելում այլ ուտեստներին: Այս մթերքը մարսելու համար օրգանիզմն ավելի շատ էներգիա է վատնում քան ստանում է դրանից, ուստի կաղամբի թթուն յուրահատուկ մթերք է, որը ոչ միայն հագեցնում է, այլև օգնում է նիհարել: Այս ուտեստը նաև հարուստ է մանրաթելերով, ինչի շնորհիվ ազատում է փորկապությունից:

Բացի այդ, կաղամբի թթուն պարունակում է վիտամին C, որը կանխում է մրսածությունն ու գրիպը: Այն նաև արագացնում է առողջ բջիջների ստեղծումը և իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը: Դրանում պարունակվում են հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացման (հատկապես՝ գլխուղեղի ծերացման) գործընթացը: Խորոված կարտոֆիլ Խորոված կարտոֆիլն ունի շատ ցածր կալորիականություն, ամբողջությամբ յուրացվում է և դուրս է գալիս օրգանիզմից՝ առանց ստամոքսում ծանրության զգացողություն թողնելու: Պեկտինային նյութերն օգնում են մաքրել օրգանիզմը, իսկ մեծ քանակությամբ կալիումը շատ օգտակար է մկանների համար և կանխում է ջղաձգումների առաջացումը:

Բացի այդ, խորոված կարտոֆիլի կեղևը բարելավում է տղամարդկանց պոտենցիան: Նաև հիանալի այլընտրանքային տարբերակ կարող է լինել առանց կեղևազրկելու խաշած կարտոֆիլը: Դասական յոգուրտ Այս մթերքի յուղայնությունը չպետք է գերազանցի 2%-ը: Յոգուրտը պարունակում է կալցիում ու սպիտակուցներ և բարելավում է աղիների միկրոֆլորան: Յոգուրտը խմորման արդյունքում ստացված մթերք է, ուստի այն շատ ավելի հարմար է այն մարդկանց համար, որոնց օրգանիզմը չի ընդունում լակտոզա, քան կաթն ու կաթնամթերքի այլ տեսակները: Արտիճուկ Այս բանջարեղենը չի պարունակում ոչ մի վնասակար կամ կալորիաներով հարուստ տարր:

Ամեն օր արտիճուկ օգտագործելն օգնում է վերահսկել սննդի կալորիականությունը: Բացի այդ, արտիճուկը մանրաթելերի հիանալի աղբյուր է: Լոբի Կարմիր լոբին հիանալի մթերք է նիհարել ցանկացողների համար: Այն պարունակում է հեշտ յուրացվող բուսական սպիտակուցներ, հանքանյութեր ու վիտամիններ: Շնորհիվ մեծ քանակությամբ մանրաթելերի՝ այն բարելավում է մարսողությունը և կանխարգելում քրոնիկ փորկապությունը:

Նուշ Նուշը հարուստ է մանրաթելերով, իսկ թարմ մրգերի հետ համադրելու դեպքում դառնում է լավագույն թեթև սնունդը, որը և՛ սնուցում է անհրաժեշտ օգտակար նյութերով, և՛ հագեցնում: Ձիթապտուղ Այս մթերքը նպաստում է ստամոքսի աշխատանքի կարգավորմանն ու քաշի վերահսկմանը: Օրական 10 ձիթապտուղը կամ մեկ գդալ ձիթայուղը նպաստում են ճարպերի ու աղերի լավ յուրացմանն ու մաքրում են օրգանիզմը տոքսիններից: Չամիչ Այս չորամիրգը նույնպես շատ արդյունավետ է ճարպային կուտակումներից ազատվելու համար: Կարելի է պատրաստել չամիչի ջեմ և ներառել այն սննդակարգի մեջ:

Ջեմը պատրաստելու համար հարկավոր է մանրացնել 100 գրամ չամիչը, 100 գրամ ծիրանաչիրը, 400 գրամ սալորաչիրը և 200 գրամ մասուրը, այնուհետև ավելացնել մեղր և ստացված խառնուրդն ուտել օրական երկու անգամ (1-ական ճաշի գդալ):

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика