3 Բաղադրիչի օգնությամբ Դուք կազատվեք անցանկալի դեմքի մազերից…

Մազերի առկայությունը այտերին, ճակատին, անգամ պարանոցին շատ կանանց համար անտանելի է, հատկապես երբ հորմոնների պատճառով այդ մազերը դառնում են ավելի մուգ և ավելի հաստ։

Ներկայացնում ենք ժողովրդական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել անցանկալի մազերից։ Ձեզ անհրաժեշտ է ½ ճաշի գդալ կոկոսի յուղ (կարելի է օգտագործել նաև ձիթապտղի յուղ, սակայն այն այդքան էլ արդյունավետ չէ), 3 ճաշի գդալ ամբողջական ցորենի ալյուր և մի փոքր ջուր։ Նախապես պետք է մաշկը շատ լավ լվանալ, ապա խնդրահարույց հատվածներին քսել կոկոսի յուղը և լավ մերսել։

Ապա տարայի մեջ լցնել ալյուրն ու ջուրը և խառնել՝ մինչև ստացվի համասեռ զանգված, և անմիջապես քսել դեմքի մազոտ հատվածներին։ Սպասել՝ մինչև այն ամբողջությամբ չորանա, որի համար կպահանջվի մոտ 10 րոպե։ Այնուհետև տրորելով հեռացնել չորացած խառնուրդը երեսից։ Եթե մաշկը մի փոքր կարմրած լինի, հոգ չէ, այն շատ շուտ կանցնի։

Մաշկը մաքրել տոնիկով և քսել սնուցող կրեմ։ Այս պրոցեդուրան կատարել շաբաթը 2 անգամ՝ 4 շաբաթ շարունակ։ Այսքանը բավական կլինի անցանկալի մազերից ազատվելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика