Սա բոլոր կանանց է վերաբերվում. ուշադիր եղեք..

Բորբոսը շատ վտանգավոր է, այն կարող է սունկ առաջացնել, որն էլ մարդու կենդանիների մոտ կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Եթե բորբոս է հայտնվել նշանակում է դրա համար կան բարենպատ պայմաններ՝ բարձր խոնավություն և ջերմություն:

Լվացքի մեքենայի մեջ բորբոսի առաջացման հիմնական պատճառներն են.
մշտական լվացքը 30-40 աստիճանի տակ
լրիվ չդատարկված ջուրը:


լվացքի մեքենայի սխալ խնամքը,երբ ամեն լվացքից հետո մեքենան չի չորացվում
դռնակը գրեթե միշտ փակ է
Լվացքի մեքենայի մեջ առաջացած բորբոսը մաքրելու համար անհրաժեշտ է, մաքրող հեղուկ, ցանկալի է քլորի պարունակությամբ
սպունգ
տնտեսական ամուր ձեռնոցներ
25 գ կիտրոնաթթու

Ինչ է պետք անել.

Առաջին հերթին պետք է անձեռոցիկի կամ փափուկ գործվածքի օգնությամբ մաքրել լվացքի մեքենան:Այնուհետև մաքրող հեղուկը քսել ռետինե գոտում վրա, և հավասարապես տարածել:
Դուռը փակել և թողնել 2 ժամ, որից հետո միացնել «Պարզաջրում» («Полоскание») ռեժիմը, որպեսզի հեղուկը մաքրվի:

Լվցաքի փոշու համար նախատեսված կոնտեյներում լցնել կիտրոնաթթուն և միացնել լվացքի ռեժիմը ամենաբարձր աստիճանի տակ:Այս պրոցեդուրայից հետո լվացքի մեքենան կշողա ինչպես նորը:Այս գործողությունը կրկնել ժամանակ առ ժամանակ բորբոսի առաջացումը կանխելու նպատակով:Լավ և ճիշտ խնամքը երկարացնում է լվացքի մեքենայի կյանքը, առանց որի այսօր հնարավոր չէ պատկերացնել կենցաղը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика