Առ հասարակ կանանց մոտ ինֆարկտի նշանները այլ են. ահա թե ինչ պետք է իմանալ…

Եթե արթնացել եք սրտխառնոցից, հավանաբար մտածում եք, թե նախորդ օրն ինչ եք կերել․․․ սակայն կանանց 90% չի էլ մտածում, որ դա կարող է լինել մոտեցող ինֆարկտի նախանշան։

Հավանաբար, մեզանից շատերը կզարմանան, եթե ասենք, որ սրտխառնոցն ու փսխումը կարող է լինել կյանքի համար վտանգավոր։ Եթե ժամանակին չդիմեք բժիշկի, կարող են լինել անդառնալի հետևանքներ։Թեթևամտությունն առողջության հարցերում անտեղի է, կան նշաններ, որոնց վրա արգելվում է աչք փակել։ Ճիշտ ժամանակին բժիշկին դիմելը կարող է փրկել ձեր կյանքը։

Ահա թե ինչին է պետք ուշադրություն դարձնել․ տհաճ զգացողություն դնչից մինչ պորտը: Եթե դնչից մինչ պորտը ընկած հատվածում զգում եք կտրուկ, տհաճ ցավ, ուրեմն դա լուրջ ահազանգ է, որ պետք է հետազոտվել և հասկանալ, թե ինչումն է խնդիրը։

Ատամի ցավ

Եթե ձեզ հաճախ տանջում է ատամի ցավ, որը չի թուլանում նույնիսկ ցավազրկողի օգտագործումից հետո, վազեք բժիշկի մոտ։ Թեկուզ ատամնաբույժի մոտ, նա շուտ կհասկանա, որ ցավը կապված չէ ատամի հետ և ձեզ խորհուրդ կտա գնալ սրտաբանի մոտ։ Նույնն էլ կարելի է ասել մեջքի անհիմն ցավի մասին։

Դիսկոմֆորտ

Ցավը՝ միակ տագնապալի ախտանիշը չէ։ Ցանկացած դիսմոկֆորտ, որն առաջանում է կրծքավանդակի շրջանում, սրտաբանի մոտ շտապ գնալու ահազանգ է։

Ստամոքսի հետ կապված խնդիրներ

Այս ախտանիշը հաճախ չեն կապում ինֆարկտի հետ, բայց իզուր։ Վատ մարսողությունը և ստամոքսի հետ կապված խնդիրները կարող են նշանակել, որ սիրտն այնքան էլ լավ վիճակում չէ։

Հոգնածություն

Եթե մշտապես ձեզ հոգնած եք զգում, նաև նկատվում է հևոց, շտապեք սրտաբանի մոտ։ Բաց մի թողեք այս քիչ նկատելի ախտանիշը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика