Հարգելի տիկնայք խոհանոցում ձեռքի տակ ունեցեք կավիճ. ահա թե ինչու…

Իմանալով կավիճի զարմանալի հատկությունները, դուք նույնպես տանը կավիճ կպահեք: Յուղի թարմ հետքը կանցնի, եթե դրա վրա կավիճ քսեք և թողնեք 10 րոպե: Դրանից հետ կարելի է լվանալ սովորականի պես:Սպիտակ հագուստի օձիքի վրա նախքան լվանալը կավիճ քսեք, դա թույլ չի տալիս, որ օձիքի հատվածը դեղնի:

Զամշի վրայից յուղի հետքը կանցնի կավիճի օգնությամբ: Կավիճը քսել կոշիկի կեղտոտված հատվածում և թողնել ողջ գիշեր:Կավիճը հոտերը և խոնավությունը կլանող հատկություն ունի: Դարակում դրված կավիճի կտորի օգնությամբ պատառաքաղները, գդալները, դանակները միշտ կշողան:


Զարդատուփի մեջ փոքրիկ կավճի կտորը թույլ չի տա, որ զարդերի գույնը խամրի:Եթե ցանկանում եք, որ զգեստապահարանում միշտ թարմ օդ լինի, կավիճ դրեք անկյուններում:Աշխատանքային գործիքների դարակում դրված կավիճի կտորը կկանխի դրանց ժանգոտումը:Եթե բնակարանում մրջյուններ են հայտնվել, կավիճը կօգնի ազատվել դրանցից, կավիճով գծեր գծեք խնրահարույց հատվածներում, մրջյունները տանել չեն կարողանում կավիճի գծերը և կլքեն ձեր բնակարանը:

Կավիճի օգնությամբ կարելի է սպիտակեցնել եղունգներ մակերեսը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика