1.Խունացում և գունաթափում
Ամերիկացի բժիշկների կարծիքով եղունգների գունատությունը կարող է վկայել եղունգի խնդիրների մասին:Դա կարող է եղունգի պլաստինայի մելանումի զարգացման նախանշան լինել:
2.Դեղնավուն երանգ
Եթե եղունգներն ունեն դեղնավուն երանգ,դա կարող է լինել պսորիազի կամ լյարդի հետ կապված խնդիրների հետևանք :
3.Երկնագույն երանգ
Այս զգուշացումն էլ պակաս վտանգավոր չէ:Սա կարող է վկայել հեմոգլոբինի պակասի,արյան շրջանառության և շնչառական խնդիրների մասին:
4.Սպիտակ լաքաներ
Դրանք կարող են առաջանալ և անհետանալ:Դա վկայում է ցինկի և կալիումի պակասի մասին:
Եթե առաջանում են հորիզոնական սպիտակ հետքեր,ուրեմն երիկամներում խնդիր կա,որը կոչվում է լեյկոնիխիա:
5.Խորդուբորդություններ
Սա վկայում է նրա մասին,որ մարդն անընդհատ սթրեսի է ենթարկվում կամ խանգարված է նյութափոխանակությունը,կամ էլ վնասվել է եղունգը:
6.Ուղղաձիգ գծեր
Սրանք հանդիպում են տարեց մարդկանց մոտ:Եթե նկատվում են երիտասարդների մոտ,նշանակում է ,որ նրանք բավարար հեղուկ չեն ստանում:
7.Փխրուն և շերտավորված եղունգներ
Կարող է լինել մի քանի պատճառ.A,E,D վիտամինների և ցինկի պակաս,կամ էլ էնդոկրին և սրտանոթային համակարգերի խնդիրներ: