Եթե վստահեք, ապա կշահեք. հրաշագործ սխտորին դնել հողի մեջ…

Սխտորը շատ օգտակար մթերք է, այն նաև օգտակար է տնային բույսերին։ Հարց է ծագում․ ինչպե՞ս։ Նախ, սխտորը հագեցած է միներալային աղերով, հակաօքսիդանտներով, օրգանական թթուներով, որոնք հեշտությամբ են յուրացվում բույսերի կողմից և անհրաժեշտ են բույսի աճման և զարգացման համար։Տնային բույսերի համար սխտորի ամենամեծ օգուտն այն է, որ այն մաքրում է հողը ախտածին միկրոօրգանիզմներից։ Սխտորն արտազատում է ալլիցին եթերային յուղ։

Մեկ ատամիկ սխտորը բավական է մեկ բույսի համար։ Մեկ ատամիկ սխտորը բաժանել մասերի և լցնել հողի մեջ։ Որոշ ժամանակ անց սխտորը պետք է հեռացնել, որպեսզի այն չփտի և բորբոս, սնկեր և անբարենպաստ միկրոֆլորա չառաջացնի։Կարելի է նաև պատրաստել սխտորի թուրմ․ 1 ատամիկ սխտորը մանրացնել և ավելացնել 1 լիտր ջուր, թրմել 1 օր և այդ ջրով ջրել բույսը։

Սխտորը տնային բույսերի համար փրկիչ է, և ամենակարևորը բնական և անվնաս։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика