Ահա մի քանի խնդիր, որոնք հեշտությամբ կարելի է լուծել աղի օգնությամբ:Մետաղական իրերի մաքրում
Ալյուրից, աղից և քացախից խառնուրդ պատրաստեք: Հետո դրանով շփեք անհրաժեշտ իրը, և այն նորի պես կփայլի:Կոտրված հավկիթ
Հատակից կոտրած հավկիթ հավաքելը բավականին բարդ է: Օգնության կգա աղը: Լցրեք այն հավկիթի վրա, սպասեք 2-3 րոպե և հեշտությամբ մաքրեք անձեռոցիկով:Սպասք լվանալու սպունգ
Սպասք լվանալու սպունգն ախտահանելու համար բավական է այն դնել աղաջրի մեջ: Հետո քամել և չորացնել:
Լաքաներ՝ բազմոցի վրա
Բազմոցը կարելի է մաքրել, եթե լաքայի վրա լցնեք աղի և քացախի խառնուրդ և շփեք: Որոշ ժամանակ անց լաքան կանհետանա: Խցանված լվացարան
Լվացարանը մաքրելու համար դրա մեջ աղ լցրեք, իսկ հետո եռման ջուր: Մի քանի վարկյան անց խցանումը կվերանա: