Այս համեղ շոկոլադե խմորեղենը կխենթացնի Ձեր սիրելիին…

Շոկոլադե կեքս բոլորն են սիրում, սակայն ոչ բոլորն են ցանկանում պատրաստել այն: Եթե քաղցրակեր եք, բայց պատրաստելու ժամանակ չունեք, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է, քանի որ դժվար է գտնել ավելի պարզ տարբերակ:Անհնար է այս կեքսին չսիրահարվելը. բոլոր նրանք, ովքեր փորձել են այն գոնե մի անգամ, դեռ երկար են հիշում հրաշք քաղցրավենիքի համը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

1 բաժակ ալյուր
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ մածուն
2 ճ.գ. ձեթ
2 ճ.գ կակաո
1 հատ ձու
1,5 թ.գ. փխրեցուցիչ
Ջնարակի համար.

1 ճ.գ. կարագ
2ճ.գ. շաքարավազ
2ճ.գ. կակաո
2ճ.գ. թթվասեր

Պատրաստման եղանակ.

Մաղեք ալյուրը:
Խառնեք կակաոն, ալյուրը, փխրեցուցիչը և շաքարավազը:
Առանձին խառնեք ձեթը, մածունը և ձուն:
Միացրեք այդ երկու խառնուրդները: Խառնելով՝ ստացեք միասեռ զանգված:
Վերցրեք ֆորման և ձեթ քսեք:
Լցրեք խմորը:

Ստացված խմորը 180 աստիճան տաքացրած ջեռոցն ուղարկեք: Թխվում է մոտ 40 րոպե:
Մինչ կեքսը թխվում է, պատրաստեք ջնարակը: Խառնեք բոլոր բաղադրիչները և դրեք կրակին: Անդադար խառնելով՝ հասցրեք եռման և թողեք, որ սառի: Երբ կեքսը մի քիչ սառի, լցրեք շոկոլադե ջնարակը: Այդ պահին կեքսը պիտի լինի գոլ, ոչ շատ տաք, ոչ էլ սառը:
Սպասեք մոտ կես ժամ և վայելեք ձեր պատրաստած շոկոլադե կեքսը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика