Այս նվերները  երբեք մի նվիրեք և մի ընդունեք ահա թե ինչու…

Նվերներ տալ և նվերներ ստանալ սիրում են բոլորը: Շատ հաճելի պահ է: Սակայն կան որոշ իրեր, որոնք չի կարելի նվիրել և ընդունել, քանի որ դրանք վատ էներգետիկա ունեն: Ահա, թե որոնք են այդ իրերը:

Դանակ

Ընդհանրապես ծակող, կտրող իրեր չի կարելի նվիրել, դրանք բացասական ներգիա ունեն: Եթե մարդը պնդում է, որ ընդունեք այդ իրը, ապա դրա դիմաց գումար տվեք, թեկուզ սիմվոլիկ փոքր գումար:
Ժամացույց

Ժամացույց նվիրել չի կարել, որովհետև այն հաշվում է ժամանակը, սակայն երբեմն այն կանգ է առնում:

Որպեսզի այդ նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտը, ժամացույց նվիրողին տվեք սիմվոլիկ փոքր գումար:

Դրամապանակ

Երբեք մի նվիրեք դատարկ դրամապանակ: Եթե շատ մեծ ցանկություն ունեք դրամապանակ նվիրել, ապա նրանում պետք է սիմվոլիկ գումար լինի, թեկուզ մանրադրամ:

Թաշկինակ

Շատ ժողովուրդների մոտ թաշկինակ նվիրում են սգո արարողությունների ժամանակ, քանի որ այն սերտորեն կապված է արցունքների և տխրության հետ: Ասում են նաև, որ թաշկինակ նվիրելը խռովություն է բերում: Եթե թաշկինակ եք նվիրել, դրա դիմաց մանրարամ վերցրեք:

Մարգարիտ

Մարգարիտ նվիրելը կարող է կորուստներ, հիվանդություններ բերել: Շատ երկրներում այն խորհրդանշում է որբերի և այրիների արցունքներ:

Հայելի

Հայելի միստիկ իր է, այն այնքան էլ համար չէ նվիրելու և նվեր ստանալու համար: Ասում են հայելին կարող է գողանալ գեղեցկությունը, երիտասարդությունը, կենսասիրությունը: Հատկապես պետք է խուսափել հնաոճ հայելիներ նվիրելուց:

Ձեռնոց

Ձեռնոցների հետ կապված են շատ մոգական ծեսեր, որոնք ուղղված են անձի կառավարմանը:

Ժողովրդական հավատալիքների նկատմամբ մոտեցումները տարբեր են, ոմանք ընդունում են և հետևում են, ոմանք արհամարհում են, անտեսում են: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ եթե նվերն արված է մաքուր սրտով և բաց հոգով, ապա ոչ մի մոգական ուժ չի կարող վնասել: Ամեն դեպքում, ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որ ժողովուրդն իմաստուն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика