Շատերը անտարբեր են անցնում դանդուռի կողքով, չիմանալով օգտակար հատկությունների մասին…

Healthy life land-ը ներկայացրել է դանդուռի օգտակար հատկանիշները: Այն հայտնի է նաև պորտուլակ անունով (Portulaca oleracea) և աճում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Դանդուռից հաճախ պատրաստում են աղցաններ և թթուներ:

Այն դրականորեն է ազդում իմունային համակարգի և ընդհանուր առողջության պահպանման վրա:Դանդուռը հարուստ է ավելի շատ օմեգա-3 ճարպաթթուներով, քան ձկան յուղը: Բարձր է նաև վիտամին A-ի պարունակությունը, որն անհրաժեշտ է օրգանիզմը քաղցկեղի տարբեր տեսակներից պաշտպանելու և տեսողության համար:

Դանդուռն ուժեղ հակաօքսիդանտ է, ինչպես նաև պարունակում վիտամիններ C և B, երկաթ, մագնեզիում, կալցիում:Բժշկության մեջ օգտագործվում են ինչպես դանդուռի վերգետնյա մասը, այնպես էլ սերմերը:

Այն օգտագործվում է արևահարության, մարսողական ուղիների ուռուցքների, միզուղիների բորբոքումների, լյարդի, սրտի և ստամոքսի բուժման համար:Դանդուռից աղցան պատրաստելու համար անհրաժեշտ է խաշել  այն, ավելացնել քացախ, մի փոքր սխտոր, խառնել և օգտագործելուց առաջ մի քանի ժամ պահել սառնարանում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика