Այս ռուլետը պատրաստվում է արագ, և պահանջվում են ամենահասանելի բաղադրիչները: Սա ռուլետի հենց այն տաբերակն է, որը միշտ ստացվում է:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
ձու՝ 4 հատ
շաքարավազ՝ 200գ
ալյուր՝ 200գ
Կրեմի համար.
եփած խտացրած կաթ՝ 0.5 բանկա
կարագ՝ 50գ
ջնարակ, ընկույզ, շաքարի փոշի՝ զարդարելու համար
Ռուլետի պատրաստման եղանակը.
Միացնում ենք ձուն, շաքարավազը և լավ հարում ենք:
Ավելացնում ենք մաղած ալյուրը և խառնում այնպես, որ գնդիկներ չմնան: Արդյունքում օդային խմոր է ստացվում:
Թղթով ծածկված տապակի մեջ ենք լցնում խմորը և թխում նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո՝ մոտ 15 րոպե:
Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է հարել խտացրած կաթն ու կարագը:
Երբ խմորը պատրաստ լինի, առանց թուղթը հանելու փաթաթում ենք և թողնում, որ սառի այդ վիճակում:
Սառած կորժը զգուշորեն բացում ենք, հանում թուղթը, քսում կրեմը և կրկին փաթաթում:
Զարդարում ենք ըստ ցանկության:
Բարի ախորժակ…