Հիանալի վիտամինային կոմպլեքս երեխաների և մեծերի համար.

Սա իսկական ռումբ է…սա հենց այն է, ինչ մեզ անհրաժեշտ է: Իմունիտետը կաշխատի 100%-ով:Ինչպես հայտնի է, մեր օրգանիզմում գոյություն ունի առողջության պաշտպանման մի ամբողջ համակարգ, որը կոչվում է իմունիտետ:Բջջային մակարդակի վրա իմունիտետը հանդիսանում է որպես խոչընդոտ օտարածին սպիտակուցների համար՝ վիրուսների, բակտերիաների, անծանոթ սնունդի և նույնիսկ քաղցկեղային բջիջների համար:

Սա շատ բարդ համակարգ է, որը պահանջում է հոգատար վերաբերմունք ինքներդ ձեր հանդեպ:Սակայն արդյունավետ են ոչ բոլոր միջոցները, որոնք առաջարկում են գովազդներն ու դեղատները: Ավելի հաճախ դրանք անօգուտ են՝ իմունիտետի վարկենական փոփոխման պատճառով:

Մարդու օրգանիզմի միայն ծանր վիճակն ու նրա անալիզներում որոշակի փոփոխություններն են պահանջում դեղամիջոցների կիրառում, որոնք նշանակվում են բժիշկի կողմից:Գոյություն ունեն սննդամթերքներ, որոնք բարենպաստ են ազդում մարսողության, արյան շրջանառության, քնի և տրամադրության վրա, ինչի շնորհիվ էլ լավացնում են ընդհանուր առողջական վիճակը:

Այս մթերքները կարելի է օգտագործել և մեծերին, և երեխաներին:Առաջարկում ենք օգտակար խառնուրդ, որը հեշտ է պատրաստվում և հարմար է կիրառման համար, իսկ արդյունավետության շնորհիվ այն անվանում են «վիտամինային ռումբ»:

100գ չամիչ
150գ ընկույզ
100գ նուշ
2 կիտրոն
100գ ծիրանաչիր
100գ սալորաչիր
250գ մեղր

Ինչպես պատրաստել.

Մանրացնել բոլոր բաղադրիչները՝ բլենդերով կամ մսաղացով. չամիչ, ընկույզ, նուշ, կիտրոն, ծիրանաչիր, սալորաչիր: Ավելացնել մեղրը և լավ խառնել: Լցնել ապակե բանկայի մեջ և թողնել մութ տեղում՝ 1-2 օր:

Ընդունել հետևյալ չափաբաժնով. 3 տարեկանից մեծ երեխաներին՝ օրական 1թ.գ. մեծերին՝ օրական 2թ.գ.

Բուժիչ միջոցը պահել սառնարանում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика