՛՛Ֆրանսիական համբույր՛՛. Մսով, բանջարեղենով և պանրով համեղ աղցան…

Առաջարկում ենք պատրաստել շատ նուրբ և առանձնահատուկ աղցան՝ «Ֆրնասիական համբույր»: Այն ստացվում է համեղ և թեթև:Կարող եք օգտագործել ցանկացած փափկամիս՝ հավի, խոզի կամ տավարի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

փափկամիս՝ 300գ
սոխ՝ 1 հատ
լոլիկ՝ 3 հատ
պինդ պանիր՝ 200գ
մայոնեզ
մարինադ՝ սոխի համար.

աղ՝ 0.5թ.գ.
շաքարավազ՝ 1թ.գ.
քացախ՝ 1ճ.գ.
եռման ջուր՝ 200գ
Պատրաստման եղանակ.

Միսը կտրատել մանր խորանարդիկների և տապակել տաքացրած ձեթի մեջ՝ մինչև պատրաստ լինելը: Աղ և պղպեղ ավելացնել, տապակել ևս 2 րոպե և դնել անձեռոցիկի վրա:

Մարինացնել սոխը: Դրա համար այն կտրատել խորանարդաձև, ավելացնել մարինադի համար նշված բոլոր բաղադրիչները: Խառնել և թողնել՝ մինչ լիրաժեք սառելը:

Պանիրն ու լոլիկը նույնպես խորանարդաձև կտրատել:Սոխը ջրքամել, առանձին տարայի մեջ խառնել բոլոր նախապատրաստված բաղադրիչները, մայոնեզ լցնել, խառնել:

Խորհուրդ ենք տալիս օգտագործել տնական կամ շատ խիտ մայոնեզ:Պատրաստի աղցանը լցնել մատուցելու ափսեի մեջ և մանր քերիչով անցկացրած պանիրով զարդարել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика