Սովորություններ, որոնք սպանում են Ձեր ուղեղը…

Ներկայացնում ենք այն սովորությունները, որոնք բառացիորեն սպանում են ուղեղը:

Նախաճաշը բաց թողնել

Քնից հետո մեր օրգանիզմը սնունդի սուր անհրաժեշտություն ունի, որպիսի այն վերածի էներգիայի: Նախաճաշը բաց թողնելով՝ դուք ստիպում եք ուղեղին աշխատել արտակարգ ռեժիմով, ինչն էլ ազդում է ողջ օրգանիզմի վրա:

Քնի քրոնիկ պակաս

Քնած ժամանակ ուղեղը վերամշակում է ամբողջ օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան և հաջորդ օրվա համար ուժ է կուտակում: Քնի քրոնիկ պակասը հանգեցնում է նրան, որ անդառնալիորեն մահանում են ուղեղի բջիջները:

Շաքարի օգտագործում

Այսօր շատ դժվար է գտնել մթերք, որի մեջ չկա շաքար: Սակայն փորձեք հրաժարվել այն մթերքներից, որոնց մեջ չափազանց մեծ քանակությամբ է պարունակվում այն:

Չափից շատ ուտել

Բացի այն, որ չափից շատ ուտելը հանգեցնում է ավելորդ քաշ հավաքելուն, դա շատ վատ է ազդում նաև անոթների վրա, ինչի պատճառով էլ դանդաղում է ուղեղի աշխատանքը:

Ծխել

Ծխախոտը մեծ վնաս է հասցնում մեր օրգանիզմին, այս փաստն արդեն վաղուց է ապացուցված: Ծխելը կարող է հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների առաջացման, այդ թվում գլխուղեղի և Ալցգեյմերի հիվանդությունների:

Օդի աղտոտվածություն

Ուղեղի լավ աշխատանքի համար անհրաժեշտ է շատ մաքուր օդ: Փորձեք երբեմն ժամանակ անցկացնել նաև քաղաքից դուրս:

Ուղեղի ակտիվություն՝ հիվանդությունների ժամանակ

Երբ հիվանդ եք, թույլ տվեք, որ հանգստանա և ուղեղը, և մարմինը:

Մտածելու գործընթացը ուղեղում դրական փոփոխություններ է կատարում: Մտածելը՝ ուղեղի գործելու համար հզոր գործիք է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика