Ամանորի շռայլ տոներից հետո չարազեղենն ու չրերը միշտ ավելանում են, իսկ մենք գտել ենք դրանք օգտագործելու հիանալի եղանակ։ Համեղ և շատ օգտակար կոնֆետներ, որոնք կգերեն իրենց համով, տեսքով և օրիգինալությամբ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 200գ ծիրանաչիր
- 200գ չամիչ
- 200գ ունաբ՝ ֆինիկ
- 200գ բոված նուշ
- կես կիտրոնի հյութ
- 1ճ․գ․ մեղր
- մի պտղունձ աղ
- քունջութ
Պատրաստման եղանակ․
200գ ծիրանաչիրը, 200գ չամիչը, 200գ ֆինիկը աղալ։
200գ բոված նուշը մանրացնել բլենդերով։
Ավելացնել կիտրոնի հյութը, 1ճ․գ․ մեղրը, աղը, լավ խառնել, գնդիկներ ձևավորել և բոլոր կողմերից թաթախել քունջութի մեջ։
Մի քանի նշում․
բնականաբար, բոլոր չրերը օգտագործելուց առաջ պետք է լվանալ։ Կարող եք ավելացնել թզի չիր, իսկ նուշի փոխրաեն ցանկացած ընկույզ։ Եթե սիրում եք դարչին, ապա կարող եք ավելացնել կես թ․գ․։ Քունջութի փոխարեն կարող է լինել կոկոսի քերուկներ, շաքարի փոշի կամ կակաոյի և շաքարի փոշու խառնուրդ։
Բարի ախորժակ։