Նոբելյան մրցանակի դափնեկիրը պարզել է քաղցկեղի առաջացման պատճառը, սակայն այն հրաժարվում են հրապարակել:Բժիշկ Օտտո Վարբուրգը իր ամբողջ կյանքը նվիրել է քաղցկեղի առաջացման պատճառի ուսումնասիրությանը:Բժիշկ Վարբուրգը եղել է 20-րդ դարի առաջատար կենսաբաններից մեկը:
Նա հայտնաբերել է, որ քաղցկեղի առաջացման պատճառը՝ օրգանիզմում փոփոխված թթվայնությունն է:
Իսկ դա նշանակում է, որ «թթու» միջավայրի մակարդակը, մասնավորապես օրգանիզմի pH մակարդակը, 7.365 նորմայից ցածր է:Ըստ իրականացրած հետազոտությունների արդյունքների՝ Վարբուրգը եկել է այն եզրահանգման, որ ավելի ցածր մակարդակի դեպքում (6.0 ) նկատվում է կաթնային թթվի գոյացում և բարձրանում է CO2 կոնցետրացիան, ինչն էլ հանգեցնում է քաղցկեղային բջիջների ակտիվացմանը և աճին:Վարբուրգը վստահ էր, որ կա ուղիղ կապ՝ առողջ բջիջները պահպանելու համար անհրաժեշտ թթվածնի մոլեկուլների պահպանման և pH մակարդակի միջև:1931-ին Վարբուրգը հայտարարություն է արել, ինչի համար էլ արժանացել է Նոբելյան մրցանակի.
—Քաղցկեղի հյուսվածքները թթու են, մինչդեռ առղոջ հյուսվածքները՝ ալկալային են:
Նյութափոխանակության ոլորտում հետազոտություններ իրականացնելու արդյունքում Վարբուրգը առաջ է բերել այս վերսիան.
-Քաղցկեղի բոլոր ձևերն ուղեկցվում են երկու ախտանիշներով. ացիդոզով և թթվածնաքաղցով: Բոլոր առողջ բջիջները թթվածնով սնուցվելու կարիք ունեն, և միայն քաղցկեղի բջիջներն են կարողանում զարգանալ առանց դրա: Այս կանոնը չունի բացառություններ: Բավական է ընդամենը 48 ժամով 35%-ով նվազեցնել թթվածնի մատակարարումը դեպի առողջ բջիջները, և դրանք կդառնան քաղցկեղային:
Վարբուրգն հստակ ներկայացրել է, որ քաղցկեղի առաջացման սկզբնապատճառը՝ թթվածնի պակասն է, որն էլ օրգանիզմում ստեղծում է թթու միջավայր: Բացի այդ, քաղցկեղի բջիջները չեն կարող գոյատևել թթվածնի բարձր կոնցետրացիայի դեպքում: