Եվ աղը, և կիտրոնը և պղպեղը առանձին վերցրած շատ հզոր բուժիչ հատկություններ ունեն: Իսկ ի՞նչ կլինի, եթե խառնեք այդ երեք բաղադրիչները…Ճիշտ է:
Կստացվի արդյունավետ միջոց, որը կօգնի լուծել 6 առողջական խնդիրներ:
Ահա թե ինչի է ընդունակ այս հրաշք միջոցը:
Ավելորդ քաշ
Մի բաժակ ջրին ավելացնել 2ճ.գ. կիտրոնի հյութ և 0.25թ.գ. սև աղացած պղպեղ: Մի քիչ քաղցրացնել խառնուրդը՝ 1թ.գ. մեղրով: Ըմպելիքն ընդունել ամեն օր՝ նյութափոխանակությունն արագացնելու համար:
Ցելյուլիտ
Կիտրոն և ծովի աղ՝ ցելյուլիտի դեմ հզոր միջոց: Նաև շատ հաճելի, քանի որ պետք է ընդունել վաննա՝ ջրի մեջ կիտրոնի հյութ և աղ ավելացնելով:
Մրսածություն և հազ
Այս դեպքում կարող եք օգնել ձեզ երկու տարբերակով: Առաջինը՝ կիտրոնի հյութն է, մի պտղունձ աղը և սև պղպեղը, դրանք լուծում եք տաք ջրի մեջ և խառնում: Երկրորդ տարբերակը՝ մի կտոր կիտրոնին մի քիչ աղ և սև պղպեղ եք ցանում և ուտում:
Հիվանդ կոկորդ
Եթե ձեռքի տակ չկան դեղամիջոցներ, ապա կարող եք ողողում անել բնական բաղադրիչներով: Կես բաժակ գոլ ջրի մեջ լուծել 0.5թ.գ. աղ և նույքան կիտրոնի հյութ: Միկրոբները չեն սիրում այդ կոկտեյլը:
Սրտխառնոց
Շատ տհաճ վիճակ է, բայց կիտրոնի և պղպեղի օգնությամբ կարելի է ազատվել այդ խնդրից: Բավական է ջրին շատ քիչ կիտրոնի հյութ և սև պղպեղ ավելացնել և խմել: Վստահ եղեք, այն շատ շուտ կօգնի:
Եղունգների ամրացում
Եղունգները կարող եք դարձնել հարթ և փայլուն՝ ջրին կիտրոնի հոյւթ ավելացնելով և մատները խառնուրդի մեջ դնելով: Մի բաժակ ջրին ավելացրեք 2-3 կաթիլ կիտրոնի հյութ և մի պտղունձ աղ: