Որպեսզի վարսերն առողջ ու գեղեցիկ տեսք ունենան, հարկավոր է ճիշտ խնամք։
Գոյություն ունեն սկրաբներ գլխի մաշկի համար, որոնք մազերին ծավալ են հաղորդում, խթանում դրանց աճը։
Այսպիսի սկրաբներ կարելի է գտնել տարբեր խանութներում։ Որոշ ընկերություններ արտադրում են սկրաբ-շամպուններ։
Միևնույն ժամանակ գոյություն ունի մեթոդ, որը հնարավորություն կտա ցանկացած շամպուն վերածել այդպիսի սկրաբի։ Դրա համար բավական է շամպունի մեջ մեկ ճաշի գդալշաքարավազ ավելացնել։
Այս մեթոդն օգտագործած անձինք պնդում են, որ այս «սպա թերապիայից հետո» մազերն ավելի փափուկ են դառնում, ծավալ ձեռք բերում, շաքարավազը դրական ազդեցություն է թողնում մազերի որակի վրա: