Մշտապես հոգնածության զգացում, ճնշվածություն, դեպրեսիա, հաճախակի գլխացավեր, անընդհատ գլխապտույտներ։ Այս նշանները ձեր անբաժան ուղեկիցն են և անխուսափելի, եթե տառապում եք անքնությամբ։Անքնությունը կարող է առաջանալ մշտական սթրեսի և նյարդային լարվածության հետևանքով:
Քնի խանգարումներ նկատվում են նաև ամեն օր խիտ ռեժիմով աշխատող մարդկանց մոտ և նրանց մոտ, ովքեր հաճախ են սուրճ, ուժեղ թեյ և ալկոհոլ օգտագործում։Բանանի ջուրը իմ սիրած հանգստացնող և քնեցնող միջոցն է:
Բանանի մեջ կալիումը և մագնեզիումը նպաստում են մկանների թուլացմանն ու հանգստությանը, հիմա ես երեկոները հեշտությամբ կարող եմ քնել և հանգիստ արթնանալ: Բացի այդ, կեղևով պատրաստված բանանն այնքան համեղ է։
Բանանով ըմպելիք
Բաղադրիչներ
1 բանան
200 մլ ջուր
դարչին
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել։ Բանանը լավ լվանալ, ծայրերը կտրատել և դնել ջրի մեջ։ Եռացող ջրի մեջ եփել բանանը 10 րոպե։Ըմպելիքը պատրաստ է։ Կարող եք ավելացնել նաև դարչին, որպեսզի անուշ բուրի։Հաճելի բոնուս: կեղևով եփած բանանին կարելի է ավելացնել մի փոքր կակաո, դարչին և շաքարի փոշի։ Շատ օգտակար է երեկոները քնելուց առաջ ուտել, այն կբարելավի մարսողական համակարգը և ընդհանուր մաշկի վիճակը։