15 տարի անց կինս ասաց, որ մեր որդին իմը չէ․ Տղայիս արձագանքն ուղղակի անսպասելի էր․․․

15 տարի անց կինս ասաց, որ մեր որդին իմը չէ․ Տղայիս արձագանքն ուղղակի անսպասելի էր․․․Վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կա-
յացրել․․․Ես ու նախկին կինս ամուսնալուծվել ենք 10 տարի առաջ։ Սակայն ես այս տարիների ընթացքում չեմ լքել միակ որդուս։ Նա
հիմա 14 տարեկան է, ու մենք միասին էինք զբաղվում նրա խնամքով ու դաստիրակությամբ, թեպետ տղաս ապրում էր մոր հետ։

Մի քանի ամիս առաջ կնոջս տնից դուրս վռնդեց նրա նոր ընտրյալը՝ թողնելով նրան անտուն։ Ու կողմնակի մարդկանցից իմացա, որ
որդիս մնացել է կնոջս մորաքրոջ տանը։Խոսեցի որդուս մոր հետ ու պահանջեցի, որ տղայիս թեկուզ ժամանակավոր բերի իմ տուն,
մինչև որ ինքը հիմնական տուն կունենա։ Ճիշտ չեմ համարում որդուս՝ կողմնակի մարդկանց տանը գտնվելը, երբ իր հայրը ողջ-ա-
ռողջ է ու ունի սեփական բնակարան։

Սակայն մի քանի օրից կինս հաղորդագրություն ուղարկեց՝ հայտնելով, որ որդիս իրականում իմը չէ։ Ասաց, որ նրա հայրը իր նախ-
կին կոլեգաներից մեկն է, ում հետ հանդիպում էր 15 տարի առաջ։ Նա ուղարկել էր նաև լաբորատոր հետազոտության պատասխան-
ները։Բառերով հնարավոր չէ նկարագրել իմ վիճակը։

Ես ճնշված էի, կոտրված։ 1 շաբաթ տնից դուրս չէի գալիս,ոչ մեկի զանգերին չէի պատասխանում։Խմում էի, խոսում ինքս ինձ հետ․․․
Չէի հավատում, որ ինձ հետ նման բան է պատահել ու ես 15 տարի խաբված եմ եղել։Երբ ինձ հաջողվեց որոշ չափով ուշքի գալ, վերց
րեցի հեռախոսն ու զանգեցի որդուս։ Ես էլ նրա հայրը չէի, բայց, գրողը տանի, միևնույնն է, հայրն էի։

-Տղաս, ինչպե՞ս ես։ Գիտես, որ շատ բան է պատահել, փոխվել, բայց անփոփոխ է մի բան․ իմ սերը քո հանդեպ։ Ես քո հայրն եմ, ու
միշտ սիրելու եմ քեզ։

Որդուս ասածից հետո հոգիս տակնուվրա եղավ․

-Հայրիկ, ես շատ էի անհանգստանում, որ կլքես ինձ, երբ իմանաս նորությունը․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика