Օգոստոսի 1-ից 8-ի աստղագուշակ․․․Երկվորյակներ՝ շաբաթվա առաջին օրերը հարմար կլինեն գործնական բանակցությունների համար
ԽՈՅ
Շաբաթը հազիվ թե լրիվ անամպ լինի, բայց կասկած չկա, որ դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները, որոնք կարող են առաջ գալ: Պետք է համառ լին եք, քանի որ ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Դա վերաբերում է նույնիսկ սովորաբար հեշտությամբ տրվող առօրյա գործերին: Պարտադիր չէ բո լոր դժվարություններից մենակ գլուխ հանեք. եթե օգնականների կարիք ունենաք, անպայման կգտնեք նրանց: Ավելի հեշտ կլինի հին ծանոթների հետ լեզու գտնելը: Բայց դուք կարող եք պայմանավորվել նաև նրանց հետ, ում միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել:Այս շաբաթ սկսվող գործնական հարաբերութ յունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան՝ ընկերական կամ ռոմանտիկ: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլի նեք ու կուզենաք առաջին քայլն անել: Ողջ շաբաթը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք հոգ կտանեք նրա մասին, որպեսզի շրջապատո ղներն իրենց լավ զգան: Նրանք էլ կուզենան նույն ձևով պատասխանել:
ՑՈՒԼ
Շաբաթվա սկիզբը արդյունավետ կլինի: Դուք շատ բան կհասցնեք անել, եթե ժամանակը զուր չվատնեք:Գործերը, որոնցով այդ հատվածում կզբաղվեք, հեշտութ յամբ չեն տրվի: Սակայն դուք մտածածից չեք հրաժարվի, համառ կլինեք: Դա դուր կգա շրջապատողներին, ինչ-որ մեկն էլ կարող է ձեզ օգնություն առաջար կել: Դժվար չի լինի համատեղ գործողությունների մասին պայմանավորվել նրանց հետ, ում հետ առաջ գործ եք ունեցել: Նոր ծանոթների հետ էլ հեշտությ ամբ լեզու կգտնեք, եթե նրանցից չափազանց շատ բան չսպասեք:Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Այդ հատվածում հավանական են ձգձգումներ գործերում, կխախտվեն պայմանավորվածությունները: Շրջապատողների հետ տարաձայնությունները կարող են փչացնել ձեր տրամադրությունը, ցանկացած քննադ ատություն սրտին շատ մոտ կընդունեք: Սակայն դրական միտումների ազդեցությունը միևնույն է շատ ուժեղ կլինի: Եթե նոր բան ստանձնեք, կզգաք, որ աս տղերը ձեր կողմից են:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Շաբաթվա առաջին օրերը հարմար կլինեն գործնական բանակցությունների, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու համար: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխ ատանք կամ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե համաձայնել, թե ոչ: Օգտակար կլինեն հին ծա նոթությունները: Դրանք կարող են ձեր առաջ գրավիչ հեռանկարներ բացել կամ օգնել ավելի վաղ դրված նպատակներին հասնելու գործում:Ավելի ուշ ուսմ ան, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործելու համար հարմար ժամանակ կգա: Նոր բան մտածելու հարցում ձեզ հավասարը չի լինի: Ձեր գաղափարները դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և ուրիշների մտահղացումները բացառապես բացասա կան են գնահատում: Եթե աջակցության կարիք ունենաք, այն առանց դժվարության կստանաք:Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն ողջ շաբաթվա ընթացքում, բայց նրա վերջին օրերը յուրահատուկ բարենպաստ կլինեն: Կարող եք ընտանեկան միջոցառումներ, ընկերների կամ հարազատների ընկերակցութ յամբ ուղևորություններ ծրագրել: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ:
ԽԵՑԳԵՏԻՆ
Շաբաթը բարենպաստ ու հագեցած կլինի: Միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, սակայն դուք կաշխատեք խուսափել խառնաշփո թից ու շտապողականությունից, կպահպանեք խելամտությունն ու սառնասրտությունը: Հենց դա էլ թույլ կտա արագ կողմնորոշվել նոր իրավիճակում և միակ ճիշտ լուծումը գտնել:Այս շաբաթ յուրահատուկ կարևոր կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված գործերում զգույշ լինելը: Աշխատեք խուսափել չծրա գրված ծախսերից, մի շտապեք գնումների հարցում: Գումարը ինչ-որ գործում ներդնելուց առաջ համոզվեք նախագծի հուսալիության վրա: Հիմա ձեզ համար շատ օգտակար կլինեն այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք:Չնայած գործեր շատ կունենաք, սակայն աշխատեք ժամանակ գտնել հանգստի և այն զբաղմունքների համար, որոնք ձեզ դրական հույզեր են պարգևում: Կարևոր կլինի միապաղաղությունից շեղվելը, պայմանները փոխելը: Նույնիսկ ինչ-որ հետաքրքիր վայր կարճատև ուղևորությունը կարող է ոգեշնչել ձեզ, օգնել դրական տրամադրվել:
ԱՌՅՈՒԾ
Դուք բազում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար, եթե չշտապեք: Ավելորդ շտապողականությունը սխալների կհանգեցնի, որոնց ուղղումը ձեզանից թանկ ժամանակ կխլի: Լավ մտածված արարքների ու կշռադատված որոշումների համար դուք չեք զղջա:Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյ ունից: Այն հարմար կլինի խոշոր գնումների ու գործարքների համար: Որոշ Առյուծներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն, կհասկանան՝ ինչպես ավելի շատ գումար աշխատել՝ անելով այն, ինչն ամենալավն են կարողանում անել: Հավանական են նաև աշխատանքի հետ կապված առաջարկներ: Եթե վաղուց էիք ուզում փոխել գործունեության ոլորտը, ապա այս շաբաթ նման շանս անպայման կունենաք:Շաբաթվա առաջին կեսը կարող է դժվարություններ բերել աշխատանքի մեջ: Իսկ երկրորդը բացառապես հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար: Օգտակար կլինի հին ծանոթների հետ գաղափարներով կիսվելը. նրանք ձեզ կհուշեն, թե ինչպես կարելի է իրագործել մտածածը:
ԿՈՒՅՍ
Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ շփվելու, համախոհներ ու օգնականներ փնտրելու համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթո ղնեք: Ձեր հանդեպ անտարբեր չեն մնա նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար քիչ են հետաքրքրվում շրջապատողներով և ոչ ոքի չեն նկատում: Նշված հատվածը հարմար կլինի նաև ուսման համար: Այստեղ դուք արագ հաջողությունների կհասնեք: Կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, մտապահել նոր տեղեկատվությունն ու կիրառում գտնել նրան:Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատերին մոտե ցում կգտնեք, կկարողանաք ընկերանալ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Նկատելի մասնագիտական հաջողությունների կհասնեն այն Կույսերը, որոնց աշխատանքը բազմաթիվ հանդիպումներ է պահանջում: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտությամբ եք կարողանում ազդել շրջապատողների վրա, ինչքան արագ եք նր անց համոզում ձեր ճշմարտացիությունը:Ողջ շաբաթվա ընթացքում հատուկ ուշադրություն է պետք դարձնել ֆինանսական հարցերի լուծմանը: Թեթևամտությունը կարող է զուր ծախսերի ու ցավալի կորուստների հանգեցնել:
ԿՇԵՌՔ
Չնայած դրական միտումների ազդեցությունը կգերակշռի ողջ շաբաթվա ընթացքում, սակայն նրա առաջին օրերին անհանգստությունից խուսափել չի ստացվի: Կարող են սովորականից հաճախ տարաձայնություններ ծագել, երբեմն դժվար կլինի գործընկերների հետ լեզու գտնելը: Բայց դուք կգտնեք սուր անկյուննե րը հարթելու և բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը, միայն թե դա ջանքեր կպահանջի: Աշխատեք ուշադիր լինել աշխատանքի մեջ, հատկապ ես եթե պիտի նոր կամ քիչ ծանոթ առաջադրանք լուծեք: Լավ է մեկ անգամ ևս խորհրդակցեք փորձառու մարդու հետ ու ճշտեք մանրամասները, քան շտապեք ու սխալ որոշում ընդունեք: Հետևեք, որպեսզի բոլոր փաստաթղթերը, որոնց հետ գործ ունեք, կարգին լինեն ու պահվեն իրենց տեղերում:Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը ուրախության առիթներ կբերի: Հավանական են մասնագիտական հաջողություններ ու կարևոր հաղ թանակներ: Այդ հատվածում ընդունած որոշումները թույլ կտան մեծացնել եկամուտները: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն. վեճերի առիթներ չեն լինի, դուք շատ բաների մասին հեշտությամբ կպայմանավորվեք:
ԿԱՐԻՃ
Այս շաբաթ շատ բան պիտի անեք: Այն արժե սկսել ծրագրերը քննարկելուց, այն մարդկանց հետ հանդիպելուց, որոնք կարող են օգտակար լինել ձեզ: Արժե խորհրդակցել հին ընկերների ու գործընկերների հետ. նրանց հուշումները շատ տեղին կլինեն: Ավելորդ չեն լինի նոր ծանոթների հետ զրույցները: Նրանց շնորհիվ դուք գլուխ կհանեք նրանից, ինչի մասին միայն հեռավոր պատկերացում ունեիք, ժամանակին կվերամշակեք ծրագրերն ու ուժերը զուր չեք վատնի: Շաբաթը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:Դուք կգտնեք նույնիսկ այն մարդկանց դուր գալու ձևը, որոնք նախկինում քննադատորեն էին տրամադրված, միայն ձեր թերություններն էին նկատում ու դատապարտում էին ձեզ: Ոչ վաղ անցյալի թշնա միները կուզենան հարթել հարաբերությունները, շփման մեջ նախաձեռնություն կցուցաբերեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել: Աշխա տեք շատ չհոգնել, չծանրաբեռնվել, խուսափել սթրեսային իրավիճակներից: Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Հիմա կարևոր կլինի հանգստանալն ու ուժերը վեր ականգնելը, ինքներդ ձեզ ուրախացնելը, առողջ կենսակերպ վարելը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Աշխատեք շաբաթվա սկիզբն արդյունավետ անցկացնել: Դա հարմար ժամանակ կլինի խնդիրները լուծելու համար, դուք լավ գլուխ կհանեք աշխատանքային առաջ ադրանքներից, կհասկանաք, թե ինչը կարելի է դեպի լավը փոխել անձնական հարաբերություններում: Ավելի վաղ գործած սխալներն ուղղելու, բաց թողածը լրացնելու հնարավորություն կունենաք. այստեղ խուճապի չեք մատնվի: Շատ Աղեղնավորների պետք կգա այն, ինչը նրանք շատ վաղուց են սովորել: Նշված ժամանակահատվածը բարենպաստ կլինի պետկազմակերպություններ դիմելու և փաստաթղթեր ձևակերպելու համար: Իրավաբանական դիմակայությունը ձեզ համար ամենահաջող ձևով կլուծվի:Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց ավելի լարված կանցնի: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց դուք համառություն կդրսևորեք ու անպայման կհասնեք դրված նպատակներին: Շատ հարցերում կօգնեն մտերիմներն ու այն մարդիկ, որոնք լավ գիտեն ձեզ: Նրանց աջակցությամբ դուք ծագած բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Շաբաթվա սկզբին կարևոր կլինի այն բանի վրա կենտրոնանալը, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ ձեր հարաբերությունները: Չմտածված խոսքե րը, կտրուկ նկատողությունները կարող են վիրավորել ձեր ամենազգայուն ծանոթներին:Հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով, փոքրիկ,ցավալի թյու րիմացություններ, որոնք կխանգարեն հաճելի շփումներին: Աշխատեք չվիճել գործընկերների հետ, մասնագիտական հարցերը լուծելիս համակրանքով ու հակա կրանքով չառաջնորդվել: Այդ հատվածը բարենպաստ կլինի աշխատանքի ու բիզնեսի համար: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումնե րը կօգնեն գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել:Ավելի ուշ կգա ծրագրեր կառուցելու և դրանք այն մարդկանց հետ քննարկելու ժամանա կը, որոնք կարող են օգնել մտածածն իրագործելու հարցում:Ձեզ շատերը կաջակցեն,և դա շատ տեղին կլինի: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա,այնքան կարևոր կլինի ֆինանսական հարցերի լուծման հարցում շրջահայաց լինելը: Միայն լավ մտածված գնումներն ու գործարքները հաջող կլինեն:
ՋՐՀՈՍ
Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի, դուք շատ բան կհասցնեք անել: Ե՛վ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից կհաջողվի արագ գլուխ հանել: Դրանում անպայման կօգնեն մարդիկ, որոնց լավ գիտեք: Շատ Ջրհոսներ հրաշալի խորհուրդներ կստանան,որոնց շնորհիվ սխալներ չեն անի,թշնամիների լարած թակարդ ները չեն ընկնի:Կարող եք զբաղվել կազմակերպչական հարցերի լուծմամբ, փաստաթղթեր ձևակերպելով. այստեղ դժվարություններ չեն առաջանա: Հաջող կանցն են պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ բանակցությունները:Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչպես նաև փոքր իկ թյուրիմացություններ, որոնց պատճառով դժվար կլինի ժամանակին սկսածն ավարտելը: Բայց ամեն ինչ կստացվի, եթե համառություն դրսևորեք ու ձեր ձև ով գործեք, այլ ոչ թե այնպես, ինչպես ուրիշներն են հուշում: Շատ Ջրհոսների պետք կգա իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու ունա կությունը:Արժե նախաձեռնող լինել ռոմանտիկ հարաբերություններում: Դա տեղին կլինի և կուրախացնի ձեզ համար թանկ մարդուն:
ՁԿՆԵՐ
Շաբաթը հազիվ թե առանց սթրեսային իրավիճակների ու լարված պահերի անցնի: Չեն բացառվում անհաջող զուգադիպությունները, որոնք կխախտեն ձեր ծրագր երը, կստիպեն զբաղվել ոչ նրանով, ինչի վրա կուզենայիք կենտրոնանալ: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք կպահպանեք ինքնատի րապետումը: Հենց դա էլ թույլ կտա հաջողության հասնել գործերում ու խուսափել կոնֆլիկտներից: Դուք կհասկանաք՝ ինչպես պայմանավորվել այն մարդկա նց հետ,որոնք նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել:Հին կապերը վերականգնելու շանս կլինի,և դուք այն բաց չեք թողնի:Ցանկացած կարևոր հարցի քննարկման արժե լուրջ պատրաստվել: Հույս մի դրեք իմպրովիզներ անելու, արագ անհրաժեշտ բառերը գտնելու ձեր ունակության վրա: Խոստումներ տա լուց առաջ համոզվեք, որ կարողանալու եք դրանք կատարել: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:Շաբաթը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք, կհասկանաք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, կկարողանաք կռահել մյուս մարդկանց գործո ղությունները: