Քեզ դուր կգա, որ 2-3 օր ինձ ընդհանրապես չտեսնես ու․․․,-ասաց կինը ամուսնուն, երբ իմացավ, որ ամուսինը աշխատավարձը
ստացել է ու մի քանի օր տուն չգալով, ծախսել ամբողջ գումարը
Այս կնոջ արարքը ձեզ կզարմացնի․․․ Ահա թե ինչ արեց նա՝ ի պատասխան ամուսնու անպատասխանատվության․․․Տղամարդը ուր-
բաթ օրը ստացավ իր աշխատավարձը ու տուն գնալու փոխարեն՝ հանգստյան օրերին պտտվեց ամբողջ քաղաքում, մտավ մի քանի
ակումբներ, ռեստորանների, ընկերների հետ զվարճացավ՝ ծախսելով ողջ գումարը։
Երբ տղամարդը կիրակի երեկոյան վերջապես գնաց տուն, տեսավ միջանցքում կանգնած, իրեն սպասող ու սարսափելի բարկացած
կնոջը։ Նա գրեթե երկու ժամ լսում էր կնոջ նախատինքը, որին իսկապես արժանի էր նման զզվելի արարք գործելուց հետո։ Կինը ի
վերջո լռեց ու ասաց․
-Քեզ դուր կգա՞ր, եթե ինձ չտեսնեիր 2 կամ 3 օր։
Ինչին տղամարդը պատասխանեց․
-Դա ամենահիանալի բանը կլիներ այս պահին։
Երկուշաբթի օրը նա չտեսավ կնոջը։ Երեքշաբթի ու չորեքշաբթին նույն կերպ անցան։
Հինգշաբթի օրը աչքերի այտուցվածությունն ու կապտուկները մի քիչ թուլացան, ու տղամարդոը քիչ թե շատ կարողացավ տեսնել
ՍԻՐԵԼԻ կնոջը․․․