Փոքրիկ հրեա տղան գնում է քոլեջ ընդունելության ու նրան քննության փոխարեն ընդամենը 1 հարց են տալիս, պատասխանը լսող-
ների մազերն ուղղակի բիզ-բիզ են կանգնում շոկից․․․Հարցազրույցի ժամանակ հրեա տղային տրվել է մի հարց, որը նրան շփոթեց-
րեց։
Սա հետաքրքիր ու զվարճալի պատմություն է, որը կարդալուց հետո լավ տրամադրություն կունենաք։ Օդեսայում մայրը երեխային
հարցազրույցի է բերում դպրոց ընդունվելու համար։Տնօրենը հրեա տղային հարցնում է.
-Ասա ինձ, տարվա քանի՞ եղանակ գիտես: Տղան, մի փոքր խորհելուց հետո, հաստատուն պատասխան է տալիս.
-Վեց.
-Դե, մի շտապիր պատասխանել, մտածիր դրա մասին, տարվա քանի՞ եղանակ կա:
Ինչին խեղճ տղան թոթվում է ուսերը և նորից կրկնում պատասխանը. -Ուղիղ վեցն են։ Ուշադիր նայելով տղայի մորը, ով որդու պա-
տասխանից հետո կարմրում է, տնօրենն անբավարար շարժում է գլուխը և ավարտում հարցազրույցը։ Դուրս գալով աշխատասեն-
յակից՝ մայրը նախատում է երեխային՝ սպառնալից հարցնելով.
-Սա ի՞նչ թատրոն էր, դու այդքան հիմա՞ր ես: Տղան լաց եղավ՝ արցունքների միջից ասելով.
-Մայրիկ, բայց ես իսկապես գիտեմ միայն Վիվալդիի, Հայդնի, Պյացոլլայի, Լուսյեի, Չայկովսկու և Գլազունովի «Չորս եղանակները» .