Ցանկացած փորձություն կյանքում մեզ ավելի լավ կամ ավելի վատ դառնալու հնարավորություն է տալիս․․․Իմաստուն առակ, որը կյանքի դժվար պահերին պետք է հիշեն բոլորը

Ցանկացած փորձություն կյանքում մեզ ավելի լավ կամ ավելի վատ դառնալու հնարավորություն է տալիս․․․Իմաստուն առակ, որը կյ
անքի դժվար պահերին պետք է հիշեն բոլորը։Հիշեք, որ ցանկացած փորձություն մեզ ավելի լավ կամ վատ դառնալու հնարավորութ-
յուն է տալիս․․․

Սև ագռավը մտնում է ռեստորան ու նկատում անկյունում նստած սպիտակ ագռավի։ Նա մոտենում է մատուցողին, հանում դրամա-
պանակը ու բարձր գոռում․

-Մատուցող, ես բոլորի համար սնունդ եմ գնում, բոլորի համար՝ բացի սպիտակ ագռավից։

Մատուցողը վերցնում է գումարն ու բոլորին սնունդ մատուցում։ Սակայն սպիտակ ագռավն իրեն անհարմար զգալու փոխարեն նա-
յում է սև ագռավին, ժպտում ու ասում․

-Շնորհակալ եմ։

Դա բարկացնում է սևին ու նա կրկին բացականչում է․

-Մատուցող, բոլորին գինի մատուցիր, բացի սպիտակ ագռավից։

Մատուցողը վերցնում է գումարը, բոլորին գինի մատուցում։ Սակայն սպիտակ ագռավը շարունակում է ժպտալ ու շնորհակալութ-
յուն հայտնել։Սև ագռավը կատաղում է, ու մոտենալով մատուցողին՝ նրա ականջին կամաց հարցնում է․

-Սպիտակ ագռավի հետ ինչը այն չէ։ Մի՞թե նա խելագարվել է։

Մատուցողը քմծիծաղում է ու ասում․

-Ոչ, պարզապես նա այս ռեստորանի սեփականատերն է։

  1. բարկությունից հեռու մնացեք, դա միայն ձեզ է ցավ պատճառում;
  2. եթե իրավացի եք, ուրեմն բարկանալու կարիք չկա;
  3. եթե սխալվեք, սարսափելի ոչինչ չկա;
  4. ընտանիքում համբերություն ցուցաբերելը՝ կոչվում է սեր;
  5. ուրիշների նկատմամբ համբերատար լինելը՝ հարգանք;
  6. ինքդ քո հանդեպ համբերատար լինելը՝ ինքնավստահություն;
  7. համբերություն Աստծո հանդեպ՝ հավատք։
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика