Տղաս դպրոցական տարիքում միշտ ծաղրում էր շուկայից հագուստ գնող համադասարանցիներին․ Մի օր որոշեցի նրան դաս տալ․․․

Տղաս դպրոցական տարիքում միշտ ծաղրում էր շուկայից հագուստ գնող համադասարանցիներին․ Մի օր որոշեցի նրան դաս տալ․․․
Վերջին ժամանակներում 13-ամյա որդիս իրեն մի քիչ սխալ էր սկսել պահել, մեծամիտ էր դարձել։ Նա համարում է, որ շատ լավն է, և
արժանի չէ շուկայից հագուստ գնելուն ու հագնելուն։

Նա սովորել է, որ իր համար հագուստ ենք գնում մոլերի բրենդային խանութներից։ Դա էլ բավական չէ, իրեն իրավունք էր վերապա-
հել ծաղրել ու մեկնաբանել այն երեխաների հագուստը,ովքեր շուկայից են օգտվում։ Ես նման բան չեմ հանդուրժի։ Ու ի՞նչ եք կար-
ծում, ինչպե՞ս նրան ուշքի բերեցի։ Ես հավաքեցի նրա ողջ հագուստը ու թաքցրեցի։

Մի քիչ գումար տվեցի և ուղարկեցի շուկա, որպեսզի մի տաբատ ու երկու շապիկ գնի։ Դրանք նա պիտի կրի դպրոց գնալուց։Որդիս
բարկացավ, երբ ասացի նրան այդ մասին, անգամ մի քանի արցունք թափեց։ Եկավ մի պահ, երբ մայրական սիրտս ստիպում էր ինձ
հանձնվել, հետ կանգնել որոշումիցս, բայց հետո միացրեցի խելքս։

Վստահ եմ, որ սա նրա համար լավ դաս կլինի, հատկապես, որ երեխայիս չեմ ստորացրել կամ վիրավորել։15 տարի հետո նա ինքն էլ
այս պատմությունը ժպիտով կհիշի։Ես ձգտում եմ սովորեցնել երեխ աներիս, որ գումարը մարդու կյանքում առաջնային չէ, ամենա-
կարևորը չէ։ Եթե դուք ստորաց նում եք ուրիշներին միան այն պատճառով, որ նրանք էժան հագուստ են գնում, ուրեմն ինքներդ էլ
պիտի նույն տեղից գնեք։ Ու սա ես համարում եմ ճիշտ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика